00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ-ի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ պետք է լինի սառնասիրտ և համակարգային. Մարկեդոնով

Բաժանորդագրվել
Հայաստանում կա նշանակալի ռուսամետ հատված, և դա պետք է հաշվի առնել երկարաժամկետ աշխատանք պլանավորելիս:
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Հայաստանի նկատմամբ ռուսական քաղաքականությանը սառնասրտություն և համակարգային մոտեցում է պետք։ Այս մասին «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Նրա խոսքով՝ ներկա իրավիճակում պետք չէ Հայաստանին վախեցնել «ապահարզանով», քանի որ դա հակառակ ազդեցությունը կունենա։
«Դա ձեռնտու է միայն «եվրաինտեգրողներին»։ Նրանք դրա համար մեզ շատ յուրահատուկ շնորհակալություն կասեն, ուստի չափազանց կարևոր է, որ մենք ինքներս այդ գործընթացներին արագություն չտանք», - ասաց նա:
Փորձագետի կարծիքով՝ շատ ավելի արդյունավետ է հետևողականորեն ցուցադրել Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցության առավելությունները: Մարկեդոնովն ընդգծեց, որ Արևմուտքի հետ Երևանի հարաբերությունների զարգացումը և դրանից որոշակի օգուտներ ստանալը չի նշանակում Հայաստանի ավտոմատ կերպով վերածում հակառուսական պետության:
«Երկրում կա զգալի ռուսամետ հատված, որին կարևոր է աջակցել։ Առանցքային կետը երկարաժամկետ հեռանկարով աշխատանքն է, այլ ոչ թե, այսպես ասած, քարոզարշավը՝ մի արշավից դեպի մյուսը», - ասաց քաղաքագետը։
Մարկեդոնովը նաև վաղաժամ և անարդյունավետ համարեց ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու և Եվրամիությանն անդամակցելու մասին հայտարարությունները: Նրա խոսքով՝ ընտրությունները պետք է դիտարկել որպես ավելի լայն ներքաղաքական գործընթացների մաս:
«Նախընտրական իրավիճակային հռետորաբանությունն ու իրականությունը միշտ չէ, որ համընկնում են։ Փաշինյանը կարող է որքան ուզում է ասել, որ Հայաստանը գնում է Եվրոպա, բայց արդյոք Եվրամիությունն ինքը պատրա՞ստ է ընդունել նոր անդամի։ Եթե ԵՄ-ն մինչ օրս չի ընդունել Սերբիային և բալկանյան մի շարք այլ երկրների, իսկ Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները փաստացի սառեցված են, ապա Մոլդովայի և Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը թեև շարունակվում է, բայց դրա հաջող ավարտը նույնպես կանխորոշված չէ», — նշեց փորձագետը։
Նրա խոսքով՝ ընտրությունները պետք է դիտարկել որպես ավելի լայն ներքաղաքական գործընթացների մաս:
«Հայաստանյան ընտրություններն առաջին հերթին ներքին օրակարգ են։ Աշխարհաքաղաքական գործոնն, անշուշտ, առկա է, բայց տվյալ դեպքում այն ավելի շատ լրացուցիչ տարր է», - ընդգծեց Մարկեդոնովը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։
Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
Լրահոս
0