00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պատգամավորի թեկնածու է ձերբակալվել. դատախազությունն ամփոփել է քարոզարշավի ժամանակահատվածը

© Sputnik / Aram NersesyanՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2026
Բաժանորդագրվել
Դատախազություն ստացված 599 հաղորդումներից 210-ով նախաձեռնվել է քրեական վարույթ: 349 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանում ձերբակալել են պատգամավորի թեկնածու Վ.Ե.- ին (ենթադրաբար «Ուժեղ Հայաստան» դաշինքից Վահե Եղիազարյանին, որին կասկածում են նախընտրական շրջանում օրենսդրությունը խախտելու մեջ): ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է փետրվարի 7-ից (ընտրական գործընթացի մեկնարկ) մինչև հունիսի 7-ի տվյալները։
«Պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 12-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում։ Ձերբակալվել է պատգամավորի թեկնածու Վ.Ե.-ն»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ:
Ըստ դատախազության` 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 24:00-ն, նախաքննություն իրականացնող մարմիններում ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 599 հաղորդում:
599 հաղորդումներից 210-ով նախաձեռնվել է քրեական վարույթ: 349 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: 14 քրեական վարույթով` 42 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:
azdararir.am կայքում անանուն հաղորդում ներկայացնելու միջոցով ստացվել է 16 հաղորդում:
Հիշեցնենք` Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 2005 տեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,81%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,29%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,94%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 4%–ը։
Լրահոս
0