https://arm.sputniknews.ru/20260608/kyh-n-azh-yntrutjunneri-verjnakan-ardjunqnery-khraparaki-hunisi-14-in-hvovakimjan-103273943.html
ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին. Հովակիմյան
ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին. Հովակիմյան
Sputnik Արմենիա
Հունիսի 19-ն այն օրն է, երբ քաղաքական ուժերը կարող են դիմել Սահմանադրական դատարան 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T23:34+0400
2026-06-08T23:34+0400
2026-06-08T23:57+0400
վահագն հովակիմյան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103278376_21:0:1280:708_1920x0_80_0_0_2c80c003224d2d290b0046ad64483f4c.jpg
ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին, Հանրայինի եթերում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։Հովակիմյանը նաև նշեց, որ հունիսի 19-ն այն օրն է, երբ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կկարողանան դիմել Սահմանադրական դատարան, և հետագա գործողություններն արդեն թելադրված կլինեն դատարանի կողմից:Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպես կարող էր Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ ՔՊ-ն հաղթել է ընտրություններում, երբ շատ քիչ թվով ընտրատեղամասերի արդյունքներ էին հայտնի, Հովակիմյանը նշեց, որ քաղաքական գործիչներն ազատ են իրենց հայտարարություններում։Ապա հավելեց, որ բոլորին հայտնի փաստ է՝ քաղաքական ուժերը առնվազն 3 ժամ ավելի շուտ են ամփոփում ընտրությունների արդյունքները, քան ԿԸՀ-ն։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին, Հանրայինի եթերում ասել է Վահագն Հովակիմյանը
Sputnik Արմենիա
ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին, Հանրայինի եթերում ասել է Վահագն Հովակիմյանը
2026-06-08T23:34+0400
true
PT3M50S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103278376_182:0:1126:708_1920x0_80_0_0_a1074e399ef1c6131ded21a5636ace69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն հովակիմյան, видео, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ազգային ժողովի ընտրություններ
վահագն հովակիմյան, видео, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ազգային ժողովի ընտրություններ
ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին. Հովակիմյան
23:34 08.06.2026 (Թարմացված է: 23:57 08.06.2026) Հունիսի 19-ն այն օրն է, երբ քաղաքական ուժերը կարող են դիմել Սահմանադրական դատարան
ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին, Հանրայինի եթերում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«14-ին կամփոփենք, 19-ն այն օրն է, երբ քաղաքական ուժերը կարող են դիմել Սահմանադրական դատարան»,-հայտարարեց ԿԸՀ նախագահը։
Հովակիմյանը նաև նշեց, որ հունիսի 19-ն այն օրն է, երբ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կկարողանան դիմել Սահմանադրական դատարան, և հետագա գործողություններն արդեն թելադրված կլինեն դատարանի կողմից:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպես կարող էր Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ ՔՊ-ն հաղթել է ընտրություններում, երբ շատ քիչ թվով ընտրատեղամասերի արդյունքներ էին հայտնի, Հովակիմյանը նշեց, որ քաղաքական գործիչներն ազատ են իրենց հայտարարություններում։
«Քաղաքական գործիչներն ազատ են հայտարարել ինչ ցանկանան։ Օրինակ՝ իմ ձեր մոտ հյուր գալը վաղը կարող են որակել որպես սահմանադրական կարգի տապալում։ Իրենք ազատ են՝ ինչ ուզեն անեն, բայց իրենց հայտարարությունները գնահատում են քաղաքացիները»։
Ապա հավելեց, որ բոլորին հայտնի փաստ է՝ քաղաքական ուժերը առնվազն 3 ժամ ավելի շուտ են ամփոփում ընտրությունների արդյունքները, քան ԿԸՀ-ն։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։
Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը: