00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Խոցելի մարդիկ են անցել ԱԺ». Մարուքյանը ընդդիմությանը հորդորում է «մաքրել» ցուցակները

© SputnikԷդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2026
Բաժանորդագրվել
Ըստ Էդմոն Մարուքյանի` ժողովուրդը մեծ հաշվով քվեարկել է քաղաքական անապատի համար։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր խորհրդարանում ինչ–որ հարցեր լուծելու համար ցանկանա ունենալ սահմանադրական մեծամասնություն, կունենա` օգտվելով ընդդիմության պատգամավորների խոցելիությունից։ Այս հայտարարությունն արել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Շատերը խոսում են, որ Նիկոլ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, ես դեռ չեմ տեսնում մանդատների բաշխումը, չգիտեմ։ Բայց եթե անգամ չունի, ժողովուրդ, ինչի՞ վրա եք ուրախանում, խորհրդարան բերած ցանկացած հարց, որի համար կարիք լինի սահմանական մեծամասնություն, ընդդիմադիր ֆրակցիաներից ինչ–որ պատգամավորներ էդ պահին դառնալու են նիկոլական ու քվեարկելու են, որովհետև ծայրահեղ խոցելի լիքը մարդիկ կան, որ անցել են խորհրդարան։ Էդ մարդիկ չեն կարող կանգնել այդ համակարգի դեմ, ուղղակի չեն կարող»,– նշել է Մարուքյանը։
Նա հորդորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին հարցնել, թե ո՞վ է այդ մարդկանց ընդգրկել ցուցակներում։ Մարուքյանի խոսքով` եթե «Հայաստան» դաշինքի ցուցակում կլինեն նման մարդիկ, ապա նույն հարցը կարելի է տալ Ռոբերտ Քոչարյանին։
Ըստ Մարուքյանի` ժողովուրդը մեծ հաշվով քվեարկել է քաղաքական անապատի համար։
«Էն, ինչ խորհրդարանում ունեցել ենք, դրանից վատն է լինելու այս խորհրդարանը, դեգրադացիայի վերջին աստիճանն է, հանկարծ չմտածեք, որ մենք չենք անցել, դրա համար եմ ասում։ Ուրիշ ուժեր կարող էին անցնել, որոնք քաղաքական միտք ունեն, ոչ մեկ չի անցել, և այդ քաղաքական անապատի մեջ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրները, մարտահրավերները չեն լուծելու»,– եզրափակել է Մարուքյանը։
Հիշեցնենք` Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 2005 տեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։
Լրահոս
0