https://arm.sputniknews.ru/20260608/irani-zun-harvatsner-e-hascrel-israjeli-hjusisum-gtnvvogh-mi-sharq-razmakan-tirakhneri-agn-103220076.html
Իրանի ԶՈւ–ն հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող մի շարք ռազմական թիրախների․ ԱԳՆ
Իրանի ԶՈւ–ն հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող մի շարք ռազմական թիրախների․ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Իրանը հունիսի 7-ի երեկոյան մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T02:09+0400
2026-06-08T02:09+0400
2026-06-08T02:09+0400
իսրայել
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98944505_0:0:1564:879_1920x0_80_0_0_03fe4fc9252b996577d8be314d4c6ab0.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող մի քանի ռազմական թիրախների: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Իրանի ԱԳՆ-ն։«Հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների, Լիբանանի և Իրանի դեմ Իսրայելի բազմիցս ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ, վերջին երկու շաբաթվա ընթացքում իրանական նավերի և Իրանի հարավային մասերում գտնվող օբյեկտների վրա հարձակումների հետևանքով Իրանի զինված ուժերը հունիսի 7-ի երեկոյան հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող մի շարք ռազմական թիրախների»,-ասվում է Իրանի ԱԳՆ տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ:Իրանը հունիսի 7-ի երեկոյան մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսային ուղղությամբ։ Հարձակումը կատարվել է ժամեր անց այն բանից հետո, երբ Թեհրանը խոստացել է պատասխանել Բեյրութի արվարձանին իսրայելական բանակի վերջին հարվածին:Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ Իսրայելի բանակը հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին՝ ի պատասխան «Հզբոլլահ» շարժման գնդակոծության: Լիբանանի ազգային NNA գործակալության տվյալներով՝ իսրայելական բանակի հարվածները հասցվել են բնակելի շենքերի երկու բնակարանների, կան տուժածներ։
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98944505_140:0:1315:881_1920x0_80_0_0_0974700cac983b83f3924e66a35acc3d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, արտաքին գործերի նախարարություն (ագն)
իսրայել, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Իրանի ԶՈւ–ն հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող մի շարք ռազմական թիրախների․ ԱԳՆ
Իրանը հունիսի 7-ի երեկոյան մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող մի քանի ռազմական թիրախների: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Իրանի ԱԳՆ-ն։
«Հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների, Լիբանանի և Իրանի դեմ Իսրայելի բազմիցս ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ, վերջին երկու շաբաթվա ընթացքում իրանական նավերի և Իրանի հարավային մասերում գտնվող օբյեկտների վրա հարձակումների հետևանքով Իրանի զինված ուժերը հունիսի 7-ի երեկոյան հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող մի շարք ռազմական թիրախների»,-ասվում է Իրանի ԱԳՆ տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ:
Իրանը հունիսի 7-ի երեկոյան մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսային ուղղությամբ։ Հարձակումը կատարվել է ժամեր անց այն բանից հետո, երբ Թեհրանը խոստացել է պատասխանել Բեյրութի արվարձանին իսրայելական բանակի վերջին հարվածին:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ Իսրայելի բանակը հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին՝ ի պատասխան «Հզբոլլահ» շարժման գնդակոծության: Լիբանանի ազգային NNA գործակալության տվյալներով՝ իսրայելական բանակի հարվածները հասցվել են բնակելի շենքերի երկու բնակարանների, կան տուժածներ։