ՀՕՊ–ն այս գիշեր 310 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ
09:46 08.06.2026 (Թարմացված է: 09:49 08.06.2026)

© Sputnik / Сергей Мирный
/ Բաժանորդագրվել
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում է Ռուսաստանի սահմանամերձ շրջանները։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 310 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Մոսկվայի ժամանակով 20:00–ից 08:00–ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները ԱԹՍ–ներ են չեզոքացրել Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Ռոստովի, Վոլգոգրադի, Սարատովի, Օրյոլի, Տուլայի, Լիպեցկի, Կալուգայի, Ռյազանի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի Հանրապետության տարածքներում և Սև ու Ազովի ծովերի ջրատարածքներում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
