https://arm.sputniknews.ru/20260608/hajtararagir-lracnelis-hnaravvor-klini-gumar-tal-hki-kam-zlmi-ishkhanutjan-nvor-gaghapary-103243557.html
Հայտարարագիր լրացնելիս հնարավոր կլինի գումար տալ ՀԿ–ի կամ ԶԼՄ–ի. իշխանության նոր գաղափարը
Հայտարարագիր լրացնելիս հնարավոր կլինի գումար տալ ՀԿ–ի կամ ԶԼՄ–ի. իշխանության նոր գաղափարը
Sputnik Արմենիա
ՀՀ ֆինանսների նախարարի խոսքով` մինչև 2027 թ. հունվարի 1–ը կաշխատեն գործընկերների հետ, որպեսզի տեղեկատվական համակարգերն այդ հնարավորությունն ընձեռեն։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T13:09+0400
2026-06-08T13:09+0400
2026-06-08T13:38+0400
հայաստան
վահե հովհաննիսյան
հայտարարագիր
զլմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95131037_0:56:1065:655_1920x0_80_0_0_2585951ea3eb883265507d9addeaf9f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ գործող իշխանությունը ցանկանում է նորամուծություն անել եկամուտների հայտարարագրման համակարգում` որոշակի ֆինանսավորում ուղղելով լրատվամիջոցներին և ՀԿ–ներին։ Ազգային ժողովում «2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ այդ մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի համապատասխան հարցին։Ֆինանսների նախարարը նշեց, որ ոգևորված է այս նախաձեռնությամբ, և այդ նպատակով նախատեսվում են նաև օրենսդրական փոփոխություններ` ընդլայնելով հայտարարագրով նախատեսված սոցիալական կրեդիտների շրջանակը։Նրա խոսքով` մինչև 2027 թ. հունվարի 1–ը կաշխատեն գործընկերների հետ, որպեսզի տեղեկատվական համակարգերն այդ հնարավորությունն ընձեռեն։Նախարարը համոզված է, որ սա լավ բանաձև է լավ, անկախ ՀԿ–ներ ունենալու համար, որոնք պաշտպանում են այս կամ այն խմբի շահերը, ինչպես նաև անկախ լրատվական դաշտ ունենալու համար, ինչը, ըստ նրա, այդպես չէ։Բաբկեն Թունյանը նաև հետաքրքրվեց` ԶԼՄ–ների ցանկը կազմելիս ֆիլտր կլինի՞, հակառակ դեպքում կստացվի, որ պետական բյուջեի հաշվին կֆինանսավորվեն ապատեղեկատվություն տարածողները։Ի պատասխան նախարարն ասաց, որ սա քննարկման թեմա է: Նա ենթադրում է, որ ԶԼՄ–ների համարկսահմանվեն ֆինանսավորման թափանցիկության չափանիշներ։«Սա հնարավորություն կտա նրանց, որ լինեն ոչ թե կախվածության մեջ ինչ–որ ֆինանսավորողից, այլ իրենց հույսը դնեն քաղաքացիների վրա։ Ի դեպ, այդ ցանկում հայտնվել կամ չհայտնվելն արդեն իսկ կնշանակի, որ տվյալ ԶԼՄ–ն չի ցանկանում լինեն թափանցիկ իր ֆինանսավորման առումով»,– նշեց Հովհաննիսյանը։Նրա խոսքով` կառավարությունն իր կողմից կանի ամեն ինչ, որ այն գումարները, որոնք ուղղվում են այդ նպատակով, լինեն բավարար, որպեսզի փոխհատուցեն դրամական այն հոսքերը, որոնք ԶԼՄ–ները ժամանակին թաքցնում էին։ՔՊ–ն կունենա խորհրդարանական մեծամասնություն և կձևավորի կառավարություն. Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95131037_59:0:1006:710_1920x0_80_0_0_a1074f9de04fe4cb609b093bc978ce46.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վահե հովհաննիսյան, հայտարարագիր, զլմ
հայաստան, վահե հովհաննիսյան, հայտարարագիր, զլմ
Հայտարարագիր լրացնելիս հնարավոր կլինի գումար տալ ՀԿ–ի կամ ԶԼՄ–ի. իշխանության նոր գաղափարը
13:09 08.06.2026 (Թարմացված է: 13:38 08.06.2026) ՀՀ ֆինանսների նախարարի խոսքով` մինչև 2027 թ. հունվարի 1–ը կաշխատեն գործընկերների հետ, որպեսզի տեղեկատվական համակարգերն այդ հնարավորությունն ընձեռեն։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ գործող իշխանությունը ցանկանում է նորամուծություն անել եկամուտների հայտարարագրման համակարգում` որոշակի ֆինանսավորում ուղղելով լրատվամիջոցներին և ՀԿ–ներին։ Ազգային ժողովում «2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ այդ մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի համապատասխան հարցին։
Ֆինանսների նախարարը նշեց, որ ոգևորված է այս նախաձեռնությամբ, և այդ նպատակով նախատեսվում են նաև օրենսդրական փոփոխություններ` ընդլայնելով հայտարարագրով նախատեսված սոցիալական կրեդիտների շրջանակը։
«Գործնական կիրառությունը կլինի այնպես, որ կսահմանենք չափանիշներ, և միայն դրանց բավարարելու դեպքում ՀԿ–ներն ու ԶԼՄ–ները կարող են հայտնվել ֆինանսավորման ցանկում։ Քաղաքացիները հայտարարագիրը լրացնելիս կամ սոցիալական կրեդիտները պահանջելու ժամանակ հնարավորություն կունենան ընտրել այն ՀԿ–ին կամ ԶԼՄ–ին, որին ցանկանում են ուղղել նախանշված գումարը։ Մենք կսահմանենք, թե քաղաքացին որքան գումար կարող է ուղղել այդ նպատակով»,– ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` մինչև 2027 թ. հունվարի 1–ը կաշխատեն գործընկերների հետ, որպեսզի տեղեկատվական համակարգերն այդ հնարավորությունն ընձեռեն։
Նախարարը համոզված է, որ սա լավ բանաձև է լավ, անկախ ՀԿ–ներ ունենալու համար, որոնք պաշտպանում են այս կամ այն խմբի շահերը, ինչպես նաև անկախ լրատվական դաշտ ունենալու համար, ինչը, ըստ նրա, այդպես չէ։
Բաբկեն Թունյանը նաև հետաքրքրվեց` ԶԼՄ–ների ցանկը կազմելիս ֆիլտր կլինի՞, հակառակ դեպքում կստացվի, որ պետական բյուջեի հաշվին կֆինանսավորվեն ապատեղեկատվություն տարածողները։
Ի պատասխան նախարարն ասաց, որ սա քննարկման թեմա է: Նա ենթադրում է, որ ԶԼՄ–ների համարկսահմանվեն ֆինանսավորման թափանցիկության չափանիշներ։
«Սա հնարավորություն կտա նրանց, որ լինեն ոչ թե կախվածության մեջ ինչ–որ ֆինանսավորողից, այլ իրենց հույսը դնեն քաղաքացիների վրա։ Ի դեպ, այդ ցանկում հայտնվել կամ չհայտնվելն արդեն իսկ կնշանակի, որ տվյալ ԶԼՄ–ն չի ցանկանում լինեն թափանցիկ իր ֆինանսավորման առումով»,– նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` կառավարությունն իր կողմից կանի ամեն ինչ, որ այն գումարները, որոնք ուղղվում են այդ նպատակով, լինեն բավարար, որպեսզի փոխհատուցեն դրամական այն հոսքերը, որոնք ԶԼՄ–ները ժամանակին թաքցնում էին։