00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանը 2025 թվականի համար ՀԱՊԿ–ին անդամավճար չի փոխանցել․ Արարատ Միրզոյան

© SputnikԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2026
Բաժանորդագրվել
Հայաստանն անդամավճարներ է փոխանցում 113 միջազգային կազմակերպությունների, ծրագրերի և կոնվենցիաների։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը 2025թ․ ՀԱՊԿ-ին անդամավճար չի փոխանցել։ ԱԺ-ում «2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Պարզ պատճառով՝ մենք կազմակերպության գործունեությանը մեր մասնակցությունը չեն ունեցել»,- նշեց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն անդամավճարներ է փոխանցում 113 միջազգային կազմակերպությունների, ծրագրերի և կոնվենցիաների։ 2025թ․ 101 կազմակերպության է փոխանցում արվել, մյուս կազմակերպություններից հայտ չի ստացվել։
Հիշեցնենք` արդեն երկրորդ տարին է` Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամավճար չի փոխանցում։
2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Լրահոս
0