https://arm.sputniknews.ru/20260608/dmitri-kiseljvovy-tefi-2026-mrcanak-e-stacel-103270348.html
Դմիտրի Կիսելյովը «ՏԷՖԻ-2026» մրցանակ է ստացել
Դմիտրի Կիսելյովը «ՏԷՖԻ-2026» մրցանակ է ստացել
Sputnik Արմենիա
Կիսելյովի համար այդ մրցանակն արդեն երկրորդն է։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T19:55+0400
2026-06-08T19:55+0400
2026-06-08T19:55+0400
դմիտրի կիսելյով
«ռոսիա սեգոդնյա» մտգ
մրցանակ
հաղորդավար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103269368_0:0:1155:649_1920x0_80_0_0_571684a893a3b192fab810b237003194.jpg
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն, «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Вести недели» ծրագրի հաղորդավար Դմիտրի Կիսելյովը դարձել է «ՏԷՖԻ-2026» ազգային հեռուստատեսային մրցանակի դափնեկիր «Տեղեկատվական-վերլուծական ամփոփիչ ծրագրի հաղորդավար» անվանակարգում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:«Տեղեկատվական և հասարակական-քաղաքական հեռարձակում» կատեգորիայի անվանակարգերում «ՏԷՖԻ-2026» մրցանակի դափնեկիրների պարգևատրման արարողությունը տեղի է ունենում այսօր Մոսկվայում՝ «НТВ տեխնոպարկ»-ում:«Տեղեկատվական-վերլուծական ամփոփիչ ծրագիր» անվանակարգում հաղթել է «Вести недели» հաղորդաշարը, որի թողարկողը ВГТРК-ն է, հեռարձակող ալիքը՝ «Ռոսիա 1»-ը:Ընթացիկ տարվա քվեարկության երկրորդ փուլում աշխատանքներն ու թեկնածուներին առաջին անգամ գնահատում են Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամների և մեդիա ոլորտի ներկայացուցիչները։ Ժյուրիի կազմում ընդգրկվել է 17 մարդ։Այս «ՏԷՖԻ» մրցանակը Կիսելյովի համար, որպես հաղորդավար, արդեն երկրորդն է. առաջինը նա ստացել է նույն անվանակարգում 2025 թվականին։«ՏԷՖԻ» («телевизионный эфир» բառակապակցության կրճատված տարբերակը – խմբ.) ազգային հեռուստատեսային մրցանակը ամենամյա ռուսական մասնագիտական մրցանակ է, որը շնորհվում է Ռուսաստանի հեռուստատեսության առավել նշանակալի աշխատանքների և ներկայացուցիչների խրախուսման նպատակով։«ՏԷՖԻ» մրցանակը սահմանվել է 1994 թվականի դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի հեռուստատեսության զարգացման հիմնադրամի (2001 թվականից՝ Ռուսական հեռուստատեսության ակադեմիա) կողմից՝ կազմակերպություն, որը միավորում է երկրի հեռարձակողների և հեռուստարտադրողների շահերը: Հիմնադիրներն են հինգ կազմակերպություններ՝ Ազգային մեդիա խումբը, «Գազպրոմ-մեդիա» հոլդինգը, Առաջին ալիքը, ВГТРК-ն, ТВ Центр-ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Дмитрий Киселев стал лауреатом премии "ТЭФИ-2026".
Sputnik Արմենիա
Дмитрий Киселев стал лауреатом премии "ТЭФИ-2026".
2026-06-08T19:55+0400
true
PT0M31S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103269368_108:0:973:649_1920x0_80_0_0_e106462b35301ea7279efdbfddbfccc2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի կիսելյով, «ռոսիա սեգոդնյա» մտգ, մրցանակ, հաղորդավար, видео
դմիտրի կիսելյով, «ռոսիա սեգոդնյա» մտգ, մրցանակ, հաղորդավար, видео
Դմիտրի Կիսելյովը «ՏԷՖԻ-2026» մրցանակ է ստացել
Կիսելյովի համար այդ մրցանակն արդեն երկրորդն է։
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն, «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Вести недели» ծրագրի հաղորդավար Դմիտրի Կիսելյովը դարձել է «ՏԷՖԻ-2026» ազգային հեռուստատեսային մրցանակի դափնեկիր «Տեղեկատվական-վերլուծական ամփոփիչ ծրագրի հաղորդավար» անվանակարգում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
«Տեղեկատվական և հասարակական-քաղաքական հեռարձակում» կատեգորիայի անվանակարգերում «ՏԷՖԻ-2026» մրցանակի դափնեկիրների պարգևատրման արարողությունը տեղի է ունենում այսօր Մոսկվայում՝ «НТВ տեխնոպարկ»-ում:
«Կցանկանայի խոսել ի պաշտպանություն հեռուստատեսության և ընդդեմ համացանցի։ Երբ ես եկա այս ծրագիր (այժմ ավարտվում է 14-րդ սեզոնը, այս տարի կլինի 15-րդը), այն ժամանակ վիրավորում էին հեռուստատեսությունը, համարում, որ այն անապագա է, ինտերնետը կհաղթի բոլորին: Այսօր արդեն պարզ է, որ ինտերնետը մտել է հեռուստատեսության «սննդային շղթա»։ Մենք սնվում ենք համացանցով։ Բայց ոչ ավելին: Իսկ ամբողջ հույզերը, ամբողջ խորությունը, ամբողջ վստահությունը, ամբողջ սերը իրականում հեռուստատեսությանն են պատկանում», - մրցանակը ստանալիս ասել է Կիսելյովը։
«Տեղեկատվական-վերլուծական ամփոփիչ ծրագիր» անվանակարգում հաղթել է «Вести недели» հաղորդաշարը, որի թողարկողը ВГТРК-ն է, հեռարձակող ալիքը՝ «Ռոսիա 1»-ը:
Ընթացիկ տարվա քվեարկության երկրորդ փուլում աշխատանքներն ու թեկնածուներին առաջին անգամ գնահատում են Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամների և մեդիա ոլորտի ներկայացուցիչները։ Ժյուրիի կազմում ընդգրկվել է 17 մարդ։
Այս «ՏԷՖԻ» մրցանակը Կիսելյովի համար, որպես հաղորդավար, արդեն երկրորդն է. առաջինը նա ստացել է նույն անվանակարգում 2025 թվականին։
«ՏԷՖԻ» («телевизионный эфир» բառակապակցության կրճատված տարբերակը – խմբ.) ազգային հեռուստատեսային մրցանակը ամենամյա ռուսական մասնագիտական մրցանակ է, որը շնորհվում է Ռուսաստանի հեռուստատեսության առավել նշանակալի աշխատանքների և ներկայացուցիչների խրախուսման նպատակով։
«ՏԷՖԻ» մրցանակը սահմանվել է 1994 թվականի դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի հեռուստատեսության զարգացման հիմնադրամի (2001 թվականից՝ Ռուսական հեռուստատեսության ակադեմիա) կողմից՝ կազմակերպություն, որը միավորում է երկրի հեռարձակողների և հեռուստարտադրողների շահերը: Հիմնադիրներն են հինգ կազմակերպություններ՝ Ազգային մեդիա խումբը, «Գազպրոմ-մեդիա» հոլդինգը, Առաջին ալիքը, ВГТРК-ն, ТВ Центр-ը: