https://arm.sputniknews.ru/20260608/aph-ditvordnery-chen-hajtnaberel-ajnpisi-khakhtum-vory-kazder-azh-yntrutjan-ardjunqneri-vra-103239630.html
Ի՞նչ խնդիրներ են արձանագրել ԱՊՀ դիտորդները ԱԺ ընտրությունների ժամանակ
Ի՞նչ խնդիրներ են արձանագրել ԱՊՀ դիտորդները ԱԺ ընտրությունների ժամանակ
Sputnik Արմենիա
Մեծ թվով ընտրատեղամասեր տեղակայված են եղել շենքերի երկրորդ հարկում, ինչը խոչընդոտներ է ստեղծում տարեց և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T12:01+0400
2026-06-08T12:01+0400
2026-06-08T13:22+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
դիտորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103236247_227:479:1082:960_1920x0_80_0_0_26382f46016e99ccfa8c6b02578fe9f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Հայաստանում բացակայում է տանը քվեարկելու մեխանիզմը, ուստի անհասկանալի է, թե տնից դուրս գալու հնարավորություն չունեցող մարդիկ ինչպես են կարողացել իրացնել իրենց ընտրական իրավունքը։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար, գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին։Նրա խոսքով՝ ընտրությունների տեխնիկական կազմակերպումը լավ մակարդակում է եղել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ ամեն բան արել է ընտրական հանձնաժողովի անդամների որակյալ պատրաստվածություն ապահովելու համար։«Երիտասարդները շատ էին, ինչը խոսում է այն համոզմունքի մասին, որ վաղվա օրը կարող է դրական փոփոխություն բերել»,- ասաց նա:Միևնույն ժամանակ դիտորդները հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների համար ընտրական ենթակառուցվածքների հասանելիության խնդիրներ են արձանագրել։ Ինչպես 2021 թվականի ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա մեծ թվով ընտրատեղամասեր տեղակայված են եղել շենքերի երկրորդ հարկում, ինչը խոչընդոտներ է ստեղծում տարեց և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար։Հիշեցնենք` Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 2005 տեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103236247_0:0:1280:960_1920x0_80_0_0_1180be9f7bdd3dfdf821ef33ee31420e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), դիտորդ
հայաստան, աժ (ազգային ժողով), դիտորդ
Ի՞նչ խնդիրներ են արձանագրել ԱՊՀ դիտորդները ԱԺ ընտրությունների ժամանակ
12:01 08.06.2026 (Թարմացված է: 13:22 08.06.2026) Մեծ թվով ընտրատեղամասեր տեղակայված են եղել շենքերի երկրորդ հարկում, ինչը խոչընդոտներ է ստեղծում տարեց և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Հայաստանում բացակայում է տանը քվեարկելու մեխանիզմը, ուստի անհասկանալի է, թե տնից դուրս գալու հնարավորություն չունեցող մարդիկ ինչպես են կարողացել իրացնել իրենց ընտրական իրավունքը։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար, գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին։
Նրա խոսքով՝ ընտրությունների տեխնիկական կազմակերպումը լավ մակարդակում է եղել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ ամեն բան արել է ընտրական հանձնաժողովի անդամների որակյալ պատրաստվածություն ապահովելու համար։
«Երիտասարդները շատ էին, ինչը խոսում է այն համոզմունքի մասին, որ վաղվա օրը կարող է դրական փոփոխություն բերել»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ դիտորդները հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների համար ընտրական ենթակառուցվածքների հասանելիության խնդիրներ են արձանագրել։ Ինչպես 2021 թվականի ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա մեծ թվով ընտրատեղամասեր տեղակայված են եղել շենքերի երկրորդ հարկում, ինչը խոչընդոտներ է ստեղծում տարեց և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար։
Հիշեցնենք`
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն
ամփոփել է 2005 տեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։