https://arm.sputniknews.ru/20260607/uzhegh-hajastan-dashinqi-gjumru-grasenjakic-3-andz-dzerbakalvel-e-khudinjan-103187105.html
«Ուժեղ Հայաստան» դաշինքի` Գյումրու գրասենյակից 3 անձ ձերբակալվել է. Խուդինյան
«Ուժեղ Հայաստան» դաշինքի` Գյումրու գրասենյակից 3 անձ ձերբակալվել է. Խուդինյան
Sputnik Արմենիա
Գրասենյակի դուռը հանկարծակի բացվեց ու ներսից երեք անձի, թևերը ոլորած, քաղաքացիական հագուստով անձինք դուրս հանեցին ու մեքենաներով տեղափոխեցին անհայտ... 07.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-07T15:34+0400
2026-06-07T15:34+0400
2026-06-07T15:34+0400
«ուժեղ հայաստան» կուսակցություն
ձերբակալություն
ազգային ժողովի ընտրություններ
գյումրի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103186923_0:0:640:360_1920x0_80_0_0_b557ab0c1d46d21a442dd51394a31fff.jpg
«Ուժեղ Հայաստան» դաշինքի` Գյումրու գրասենյակից 3 անձ ձերբակալվել է` ընտրակաշառք բաժանելու համար։ Այդ մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի օգնական Արթուր Խուդինյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Գյումրու գրասենյակի մոտ դիմակավորված անձինք կան։ Դեպքի մասին մանրամասներ հայտնեց փաստաբան Արտուշ Հակոբյանը` նշելով, որ «Ուժեղ Հայաստան» գրասենյակից տեղեկացրել են, որ Գյումրու Նորավան թաղամասում՝ թիվ 18 դպրոցի դիմաց գտնվող իրենց գրասենյակում ոստիկանության աշխատակիցները շրջափակել են ու գործողություններ են իրականացնում։Այդ պահին հանկարծակի բացվեց ու ներսից երեք անձի, թևերը ոլորած, քաղաքացիական հագուստով անձինք դուրս հանեցին ու մեքենաներով տեղափոխեցին անհայտ ուղղությամբ։Նշենք, որ այսօր` քվեարկությունից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ այսօր էլ ձերբակալություններ և կալանավորումներ են իրականացվում իրենց աջակիցների նկատմամբ։ Ընդգծեց, որ հունիսի 6-ին էլ 100–ից ավելի անձ էին ձերբակալել։Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։Ժամը 14-ի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող 847 226 քաղաքացի (33,84%-ը)։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103186923_101:0:581:360_1920x0_80_0_0_b2542d7da519e9d363f3a92233f1c19a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ուժեղ հայաստան» կուսակցություն, ձերբակալություն, ազգային ժողովի ընտրություններ, գյումրի, видео
«ուժեղ հայաստան» կուսակցություն, ձերբակալություն, ազգային ժողովի ընտրություններ, գյումրի, видео
«Ուժեղ Հայաստան» դաշինքի` Գյումրու գրասենյակից 3 անձ ձերբակալվել է. Խուդինյան
Գրասենյակի դուռը հանկարծակի բացվեց ու ներսից երեք անձի, թևերը ոլորած, քաղաքացիական հագուստով անձինք դուրս հանեցին ու մեքենաներով տեղափոխեցին անհայտ ուղղությամբ։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի` Գյումրու գրասենյակից 3 անձ ձերբակալվել է` ընտրակաշառք բաժանելու համար։ Այդ մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի օգնական Արթուր Խուդինյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Գյումրու գրասենյակի մոտ դիմակավորված անձինք կան։
Դեպքի մասին մանրամասներ հայտնեց փաստաբան Արտուշ Հակոբյանը` նշելով, որ «Ուժեղ Հայաստան» գրասենյակից տեղեկացրել են, որ Գյումրու Նորավան թաղամասում՝ թիվ 18 դպրոցի դիմաց գտնվող իրենց գրասենյակում ոստիկանության աշխատակիցները շրջափակել են ու գործողություններ են իրականացնում։
«Հիմա եկել ենք այս գրասենյակի մոտ, սակայն դուռը փակ է ու տեղեկություններ չունենք՝ ներսում մարդիկ կա՞ն, թե չկան, եթե կան, ինչ գործողություններ են կատարում»,– ասաց նա` ավելացնելով, որ դուռը չբացելով` այդպիսով խոչընդոտում են փաստաբանի մասնագիտական աշխատանքը։
Այդ պահին հանկարծակի բացվեց ու ներսից երեք անձի, թևերը ոլորած, քաղաքացիական հագուստով անձինք դուրս հանեցին ու մեքենաներով տեղափոխեցին անհայտ ուղղությամբ։
Նշենք, որ այսօր` քվեարկությունից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ այսօր էլ ձերբակալություններ և կալանավորումներ են իրականացվում իրենց աջակիցների նկատմամբ։ Ընդգծեց, որ հունիսի 6-ին էլ 100–ից ավելի անձ էին ձերբակալել։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական
ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք:
Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։
Ժամը 14-ի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող 847 226 քաղաքացի (33,84%-ը)։