00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Շենգավիթում 16–ամյա պատանին դանակահարել է 27–ամյա երիտասարդին. նա հիվանդանոցում մահացել է

© Sputnik / Andranik GhazaryanՊարեկապահակային ծառայության ավտոմեքենա
Պարեկապահակային ծառայության ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2026
Բաժանորդագրվել
Մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում 27-ամյա երիտասարդին դանակահարել են։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 16–ամյա պատանին դանակահարել է 27–ամյա երիտասարդին, որը հիվանդանոցում մահացել է։ Ոստիկանները բացահայտել են կատարված հանցագործությունը, կան ձերբակալվածներ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ դանակահարության մասին բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել հունիսի 7–ին, ժամը 19.55-ին։ Ահազանգով հայտնել են, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի երիտասարդ։
Արտաշիսյան փողոց մեկնած ոստիկանները պարզել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։
«Պարզվել է նաև, որ դանակահարողը Երևանի 16-ամյա բնակիչ է։ Դանակահարության մեջ կասկածվող անձը և միջադեպի մասնակիցները հայտնաբերվել և ձերբակալվել են»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքից որոշ ժամանակ անց ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոն տեղափոխված 27-ամյա երիտասարդը մահացել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։
Դանակահարություն և կրակոցներ Նորապատում. կա 3 զոհ, բոլորը նույն ընտանիքից են
Լրահոս
0