00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ Բելգորոդի մարզում կինը զոհվել է, ամուսինը՝ վիրավորվել Ուկրաինայի ԶՈւ հարձակումից հետո

© Photo : Оперштаб Белгородской областиԲելգորոդ
Բելգորոդ - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2026
Բաժանորդագրվել
Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ռուսաստանի Բելգորոդի մարզի Բլիժնեե գյուղում կին է մահացել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո, նրա ամուսինը վիրավորվել է։ Տեղեկությունը հայտնել է տարածաշրջանային օպերատիվ խումբը։
«Բելգորոդի մարզի Բլիժնեե գյուղում FPV անօդաչու թռչող սարքը հարվածել է մեքենայի։ Ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է... Նրա ամուսինը ստացել է բազմաթիվ բեկորային վերքեր նախաբազկի և ձեռքի շրջանում։ Շտապօգնության մեքենան տուժածին տեղափոխում է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց», - ասվում է օպերատիվ խմբի Telegram– ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ մեքենան վնասվել է:
Յասնիե Զորի գյուղում դրոնի հարձակման հետևանքով վնասվել է բեռնատար մեքենայի խցիկը։ Բացի այդ, ըստ oպերշտաբի, վնասներ են գրանցվել Գրայվորոնսկի և Շեբեկինսկի շրջաններում: Այլ հետևանքների մասին տեղեկատվությունը ճշտվում է:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0