https://arm.sputniknews.ru/20260607/petq-e-mtcnel-vorvoshaki-rezidentutjan-cenz-ararat-mirzvojan-103160878.html
Պետք է մտցնել որոշակի «ռեզիդենտության ցենզ». Արարատ Միրզոյան
Պետք է մտցնել որոշակի «ռեզիդենտության ցենզ». Արարատ Միրզոյան
Sputnik Արմենիա
Ըստ նրա` պետք է այնպես անել, որ իրավունք ունենան քվեարկել այն մարդիկ, որոնք վերջին մի քանի տարիներին գոնե 6 ամիս բնակվել են Հայաստանում։ 07.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-07T12:17+0400
2026-06-07T12:17+0400
2026-06-07T13:04+0400
արարատ միրզոյան
ազգային ժողովի ընտրություններ
ընտրություններ
քվեարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103155479_328:93:1600:809_1920x0_80_0_0_dc204e15f0122d9109ca2497e49143ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ընտրական օրենսգրքում պետք է մտցնել որոշակի «ռեզիդենտության ցենզ» ՀՀ քաղաքացի, բայց Հայաստանում երկար ժամանակ չբնակված մարդկանց քվեարկությունը պետք է կարգավորվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանի ընտրատեղամասերից մեկում քվեարկելուց հետո։«Այսպիսի մեխանիզմ պետք է, որովհետև մեր քաղաքացիություն ունեցող անձինք կարող են 9 տարի ապրել որևէ երկրում, հետո մի քանի ժամով գալ, որոշել մեր երկրի ապագան և հետո էլի գնալ»,– ասաց Միրզոյանը։Ըստ նրա` պետք է այնպես անել, որ իրավունք ունենան քվեարկել այն մարդիկ, որոնք վերջին մի քանի տարիներին գոնե 6 ամիս բնակվել են Հայաստանում։Նա նշեց, որ քաղաքական թիմում այս հարցը դեռ չի քննարկվել, բայց հավելեց ցանկացած օրենսդրություն մշտապես բարելավման կարիք ունի։Արարատ Միրզոյանի նշեց նաև, որ իր կարծիքով` ընտրություններին արձանագրվելու է քաղաքացիների մասնակցության բարձր տոկոս։ Նա քարոզչության ժամանակ տպավորություն է ստացել, որ ժողովուրդը գիտակցում է երկրի առջև ծառացած քաղաքականության խնդիրները:Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103155479_363:70:1600:998_1920x0_80_0_0_874c71ca073cf5cff98723b54f3ab9e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, ազգային ժողովի ընտրություններ, ընտրություններ, քվեարկություն
արարատ միրզոյան, ազգային ժողովի ընտրություններ, ընտրություններ, քվեարկություն
Պետք է մտցնել որոշակի «ռեզիդենտության ցենզ». Արարատ Միրզոյան
12:17 07.06.2026 (Թարմացված է: 13:04 07.06.2026) Ըստ նրա` պետք է այնպես անել, որ իրավունք ունենան քվեարկել այն մարդիկ, որոնք վերջին մի քանի տարիներին գոնե 6 ամիս բնակվել են Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ընտրական օրենսգրքում պետք է մտցնել որոշակի «ռեզիդենտության ցենզ» ՀՀ քաղաքացի, բայց Հայաստանում երկար ժամանակ չբնակված մարդկանց քվեարկությունը պետք է կարգավորվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանի ընտրատեղամասերից մեկում քվեարկելուց հետո։
«Այսպիսի մեխանիզմ պետք է, որովհետև մեր քաղաքացիություն ունեցող անձինք կարող են 9 տարի ապրել որևէ երկրում, հետո մի քանի ժամով գալ, որոշել մեր երկրի ապագան և հետո էլի գնալ»,– ասաց Միրզոյանը։
Ըստ նրա` պետք է այնպես անել, որ իրավունք ունենան քվեարկել այն մարդիկ, որոնք վերջին մի քանի տարիներին գոնե 6 ամիս բնակվել են Հայաստանում։
Նա նշեց, որ քաղաքական թիմում այս հարցը դեռ չի քննարկվել, բայց հավելեց ցանկացած օրենսդրություն մշտապես բարելավման կարիք ունի։
«Չի լինում, որ որևէ ոլորտի որևէ օրենք ընդունվի ու առհավետ մնա։ Վստահ եմ , որ ընտրական օրենսգիրքն էլ բարելավման կարիք կունենա և այս ընտրությունները նոր ուղղություններ ցույց կտան, թե որտեղ և ինչ կերպ է պետք բարելավել»,– հավելեց նախարարը։
Արարատ Միրզոյանի նշեց նաև, որ իր կարծիքով` ընտրություններին արձանագրվելու է քաղաքացիների մասնակցության բարձր տոկոս։ Նա քարոզչության ժամանակ տպավորություն է ստացել, որ ժողովուրդը գիտակցում է երկրի առջև ծառացած քաղաքականության խնդիրները:
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական
ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք:
Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։