https://arm.sputniknews.ru/20260607/pashinjany-dzhvar-kynduni-da-saghateljany-ynddimutjan-hnaravvor-haghtanaki-masin-103198653.html
Փաշինյանը դժվար կընդունի դա․ Սաղաթելյանը՝ ընդդիմության հնարավոր հաղթանակի մասին
Փաշինյանը դժվար կընդունի դա․ Սաղաթելյանը՝ ընդդիմության հնարավոր հաղթանակի մասին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր գործիչը պնդում է, որ ամեն ինչ անելու են երկրում անցնցում իշխանափոխություն ապահովելու համար, բայց չեն էլ բացառում, որ պարտության դեպքում գործող... 07.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-07T18:34+0400
2026-06-07T18:34+0400
2026-06-07T18:36+0400
ընդդիմություն
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
իշխան սաղաթելյան
քաոս
նիկոլ փաշինյան
հաղթանակ
պարտություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66275048_0:0:1600:901_1920x0_80_0_0_3c52063a3640e4b9b6af76f37358b46d.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքը կարծում է, թե գործող իշխանությունը դժվարությամբ կհաշտվի այդ փաստի հետ, եթե ընդդիմությունը հաղթի ու կփորձի տարբեր սցենարներով պահել իշխանությունը ոչ միայն ընտրությունների արդյունքները կեղծելու միջոցով, այլև ցնցումներ հրահրելով։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը՝ շեշտելով, որ դա թույլ չեն տալու։Նա հույս հայտնեց, որ այդ դեպքում ուժային կառույցները ևս իրենց ծառայությանը հավատարիմ կմնան՝ պաշտպանելով օրենքն ու քաղաքացու իրավունքը։Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք պատրա՞ստ են համագործակցել ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ Սաղաթելյանը նշեց՝ եթե իրենց համագործակցությունից է կախված լինելու այս իշխանության հեռացումը, ուրեմն պատրաստ են դրան։Հիշեցնենք, որ ՆԳՆ –ն ժամը 11։00-ի դրությամբ ստացել է 17 ահազանգ։ Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։Այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում։Մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։Ժամը 17։00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 224 957 մարդ (ընտրողների 48, 92%–ը)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66275048_177:0:1600:1067_1920x0_80_0_0_4803fcdaa0fb8f24e3ce322af092c429.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ընդդիմություն, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, իշխան սաղաթելյան, քաոս, նիկոլ փաշինյան, հաղթանակ, պարտություն
ընդդիմություն, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, իշխան սաղաթելյան, քաոս, նիկոլ փաշինյան, հաղթանակ, պարտություն
Փաշինյանը դժվար կընդունի դա․ Սաղաթելյանը՝ ընդդիմության հնարավոր հաղթանակի մասին
18:34 07.06.2026 (Թարմացված է: 18:36 07.06.2026) Ընդդիմադիր գործիչը պնդում է, որ ամեն ինչ անելու են երկրում անցնցում իշխանափոխություն ապահովելու համար, բայց չեն էլ բացառում, որ պարտության դեպքում գործող իշխանությունը կարող է քաոս հրահրել։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքը կարծում է, թե գործող իշխանությունը դժվարությամբ կհաշտվի այդ փաստի հետ, եթե ընդդիմությունը հաղթի ու կփորձի տարբեր սցենարներով պահել իշխանությունը ոչ միայն ընտրությունների արդյունքները կեղծելու միջոցով, այլև ցնցումներ հրահրելով։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը՝ շեշտելով, որ դա թույլ չեն տալու։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ երկրում որևէ ցնցում տեղի չունենա և ընդդիմության հաղթանակի դեպքում լինի կայուն իշխանափոխություն․․․ Մենք պաշտպանելու ենք մեր ստացած քվեն և ժողովրդի կամարտահայտությանը տեր ենք կանգնելու։ Անշուշտ, մենք ամեն ինչ անելու ենք, որ որևէ ցնցում ու քաոսային վիճակ չլինի, բայց դա չի նշանակում՝ եթե ինքը գնա քայլերի, դրա պատասխանը չի ստանալու։ Երկրի սահմանադրական կարգը մենք պահելու ենք։ Հաշվի առնելով իր անցյալը, իր ձեռագիրը՝ ինքը սիրում է քաոս, արյուն, դրա խորհրդանիշն է, բայց կարծում եմ՝ պարտված իշխանության հետևից ոչ ոք չի գնա»,- ասաց Սաղաթելյանը։
Նա հույս հայտնեց, որ այդ դեպքում ուժային կառույցները ևս իրենց ծառայությանը հավատարիմ կմնան՝ պաշտպանելով օրենքն ու քաղաքացու իրավունքը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք պատրա՞ստ են համագործակցել ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ Սաղաթելյանը նշեց՝ եթե իրենց համագործակցությունից է կախված լինելու այս իշխանության հեռացումը, ուրեմն պատրաստ են դրան։
Հիշեցնենք, որ ՆԳՆ –ն ժամը 11։00-ի դրությամբ ստացել է 17 ահազանգ։ Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Այսօր Հայաստանում խորհրդարանական
ընտրություններ են անցկացվում։Մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք:
Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։