00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մադրիդում ավելի քան 1 միլիոն մարդ է հավաքվել Հռոմի պապի պատարագին ներկա լինելու համար

Բաժանորդագրվել
Պատարագից առաջ Լևոն XIV-ը մեքենայով անցել է Մադրիդի մի քանի փողոցներով։
Մադրիդի կենտրոնում ավելի քան մեկ միլիոն մարդ է հավաքվել Հռոմի պապ Լևոն XIV-ի պատարագին ներկա լինելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հավատացյալները վաղ առավոտից սկսել են հավաքվել Սիբելես հրապարակում և հարակից փողոցներում։
Պատարագից առաջ իշխանությունները փակել են Սիբելես տանող ճանապարհների մի մասը, քանի որ հրապարակն արդեն լեփ-լեցուն է եղել։
Լևոն XIV-ը մեքենայով անցել է Մադրիդի մի քանի փողոցներով։ Սիբելես հրապարակի մոտ նրան դիմավորել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը, թագուհի Լետիցիան, Աստուրիայի արքայադուստր Լեոնորը և Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան, որը Հռոմի պապին է հանձնել քաղաքի բանալին:
Լևոն XIV–ը հավատացյալներին կոչ է արել չսահմանափակվել կրոնականության արտաքին դրսևորմամբ, այլ անձամբ մասնակցել ընդհանուր բարիքի ստեղծմանը: Նա հորդորել է հրաժարվել եսասիրությունից և անտարբերությունից:
Մադրիդի կենտրոնում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացրել ոստիկանության աշխատակիցներն ու կամավորները:
Լևոն XIV-ը Իսպանիա է մեկնել հունիսի 6-ն։ Այցը կավարտվի ամսի 12-ին: Հռոմի պապը Մադրիդում կլինի մինչև հունիսի 9-ը, այնուհետև կայցելի Բարսելոնա և Կանարյան կղզիներ:
Լրահոս
0