00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Լինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան. Մարուքյանը քվեարկեց

Բաժանորդագրվել
Այս ընտրություններին իր ղեկավարած քաղաքական ուժից Մարուքյանի ակնկալիքն այն է, որ կհաղթի քաղաքական միտքն ու բովանդակությունը, և պառլամենտարիզմի կվերադառնա ՀՀ խորհրդարան։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Այսօր ժողովուրդը որոշելու է, թե ինչպիսի խորհրդարան է ունենալու, ինչպիսի կառավարություն է ձևավորելու, որի արդյունքում էլ ՀՀ–ն ինչպես է դիմագրավելու մատահրավերներին։ Երևանի թիվ 1/20 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նրա ակնկալիքն այն է, որ կհաղթի քաղաքական միտքն ու բովանդակությունը, և պառլամենտարիզմը կվերադառնա ՀՀ խորհրդարան։
«Մենք ասել ենք, որ էգոիզմը դնում ենք մի կողմ, և իմ հիմնական ակնկալիքը կապված է ՀՀ–ում ցնցումներից զերծ հանգիստ, հանդարտ կյանքի վերադարձի հետ։ Մենք այս պահին արձանագրում ենք, որ բարձր մասնակցություն կա, իսկ սա նշանակում է, որ քաղաքական ուժերին հաջողվել է քարոզարշավով մարդկանց բերել ընտրատեղամասեր»,– հայտարարեց նա։
Մարուքյանը վստահ է, որ լինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան։
«Մենք քարոզում էինք, որ ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ մեծամասնություն, ես կարծում եմ, որ մենք դրան հասել ենք»,– ընդգծեց նա։
Մարուքյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած ուժից չեն եղել ձերբակալություններ։
Նա կարծում է, որ հետընտրական գործընթացներ չեն լինի։ Իսկ ինչ վերաբերում է հաղթելու դեպքում մանդատները վերցնել–չվերցնելուն, ապա Մարուքյանը համոզված է` պետք է վերցնել։

«Ես դա 2021 թվականին տեսել եմ, դա ինձ մոտ ժպիտ է առաջացնում։ Բոլոր ուժերն էլ պետք է գնան, վերցնեն մանդատները, որ ծառայեն ժողովրդին։ Ինչի՞ չպետք է վերցնենք մանդատները, եթե խորհրդարանում ձևավորում ենք իշխանություն»,– նշեց Մարուքյանը։

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ իշխանություն չեն կազմի, դա իրենց համար կարմիր գիծ է։ Բացի այդ, Մարուքյանը կարծում է, որ ՔՊ–ն ընդամենը 30–հոգանոց խմբակցություն է ունենալու, ընդ որում` ընդդիմադիր։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։
Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող 362 657 քաղաքացի (14.48%-ը)։
Լրահոս
0