https://arm.sputniknews.ru/20260607/kyhn-andradardzel-e-hvosanqazrkumnerin-ev-teghamaseric-mekic-qveatertikner-hanelu-mijadepin-103213134.html
ԿԸՀ–ն անդրադարձել է հոսանքազրկումներին և տեղամասերից մեկից քվեաթերթիկներ հանելու միջադեպին
ԿԸՀ–ն անդրադարձել է հոսանքազրկումներին և տեղամասերից մեկից քվեաթերթիկներ հանելու միջադեպին
Sputnik Արմենիա
ԿԸՀ–ն ընտրություններից հետո կանդրադառնա պարկով տեղամասից դուրս բերվող քվեաթերթիկների հարցին։ 07.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-07T22:06+0400
2026-06-07T22:06+0400
2026-06-07T22:56+0400
հայաստան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
վահագն հովակիմյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103211927_0:0:911:512_1920x0_80_0_0_81f0cb77b39c8dc96ed7879ce8a764a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ընտրատեղամասերում ձայների հաշվարկի փուլում հոսանքազրկումները որևէ կերպ չեն կարող ազդել արդյունքների վրա։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Նրա խոսքով` բոլոր տեղամասերն ապահովված են այլընտրանքային միջոցներով։Նա հավելել է, որ ցանկացած ահազանգի կամ խնդրի դեպքում հանձնաժողովը կարող է ամբողջությամբ վերարտադրել տեսագրությունն ու պարզել, թե տվյալ տեղամասում ինչ է կատարվել, ուստի քաղաքացիների մոտ չպետք է սխալ տպավորություն ստեղծվի, եթե ինչ-որ պահի հեռարձակումն ընդհատվի:ԿԸՀ նախագահն անդրադարձել է նաև համացանցում տարածված այն տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է մի կին պարկով տեղամասից դուրս բերում աղբամանը նետված քվեաթերթիկները։ Ըստ Հովակիմյանի՝ խոսքը 34-րդ ընտրատեղամասի մասին է։«Ձայնագրության մեջ ասում է, որ ինչ-որ կողքի գյուղից ասել են, որ քվեաթերթիկները, ոնց որ սխալմամբ, քիչ են տարել, քիչ են ստացել, և ինքը որոշել է, որ այդ քվեախցում ավելացած քվեաթերթիկները վերցնի։ Ինքը մեզ այլ բան է ներկայացնում, բայց այս խնդրին մենք քվեարկության ավարտից հետո հաստատ անդրադառնալու ենք»,– շարունակեց Հովակիմյանը։Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում ժամը 20:00-ին պաշտոնապես փակվել են բոլոր 2005 ընտրատեղամասերը, Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ընտրատեղամասերում հոսանքազրկումների մասին
Sputnik Արմենիա
Ընտրատեղամասերում հոսանքազրկումների մասին
2026-06-07T22:06+0400
true
PT3M22S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103211927_18:0:826:606_1920x0_80_0_0_1f96ae791c444bd9a552d7e2075afae8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, видео, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, վահագն հովակիմյան
հայաստան, видео, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, վահագն հովակիմյան
ԿԸՀ–ն անդրադարձել է հոսանքազրկումներին և տեղամասերից մեկից քվեաթերթիկներ հանելու միջադեպին
22:06 07.06.2026 (Թարմացված է: 22:56 07.06.2026) ԿԸՀ–ն ընտրություններից հետո կանդրադառնա պարկով տեղամասից դուրս բերվող քվեաթերթիկների հարցին։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ընտրատեղամասերում ձայների հաշվարկի փուլում հոսանքազրկումները որևէ կերպ չեն կարող ազդել արդյունքների վրա։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Նրա խոսքով` բոլոր տեղամասերն ապահովված են այլընտրանքային միջոցներով։
«Բոլոր տեղամասերին տրված են հատուկ լամպեր՝ 2-ական, որոնք ի վիճակի են աշխատել 10 ժամ։ Իսկ այն տեղամասերը, որտեղից ուղիղ հեռարձակում է իրականացվում, տեսախցիկները մարտկոցներով ապահովված են։ Այսինքն՝ նույնիսկ եթե այդ տարածքը հոսանքազրկվի և հեռարձակումը մենք չտեսնենք, ձայնագրությունը ընթանում է»,– մանրամասնեց Հովակիմյանը։
Նա հավելել է, որ ցանկացած ահազանգի կամ խնդրի դեպքում հանձնաժողովը կարող է ամբողջությամբ վերարտադրել տեսագրությունն ու պարզել, թե տվյալ տեղամասում ինչ է կատարվել, ուստի քաղաքացիների մոտ չպետք է սխալ տպավորություն ստեղծվի, եթե ինչ-որ պահի հեռարձակումն ընդհատվի:
ԿԸՀ նախագահն անդրադարձել է նաև համացանցում տարածված այն տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է մի կին պարկով տեղամասից դուրս բերում աղբամանը նետված քվեաթերթիկները։ Ըստ Հովակիմյանի՝ խոսքը 34-րդ ընտրատեղամասի մասին է։
«Ձայնագրության մեջ ասում է, որ ինչ-որ կողքի գյուղից ասել են, որ քվեաթերթիկները, ոնց որ սխալմամբ, քիչ են տարել, քիչ են ստացել, և ինքը որոշել է, որ այդ քվեախցում ավելացած քվեաթերթիկները վերցնի։ Ինքը մեզ այլ բան է ներկայացնում, բայց այս խնդրին մենք քվեարկության ավարտից հետո հաստատ անդրադառնալու ենք»,– շարունակեց Հովակիմյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում ժամը
20:00-ին պաշտոնապես փակվել են բոլոր 2005 ընտրատեղամասերը, Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է: