00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչու է Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում այլ անձ հաշվառված. ՆԳՆ–ի պարզաբանումը

© SputnikՌոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2026
Բաժանորդագրվել
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից նշել են, որ մինչ ընտրությունների օրը Քոչարյանի ընտանիքից ցուցակների անճշտությունների վերաբերյալ բողոք չեն ստացել։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզ մոլորեցում է համարում ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը։ Ծառայությունն այդ մասին հաղորդագրություն է հրապարակել ֆեյսբուքյան էջում։
ՀՀ 2–րդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ավելի վաղ ասել էր, որ Քոչարյանի բնակության հասցեում հավելյալ մարդ են գրանցել:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նշել է, որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա են «Իսակովի 23/7 կից հողատարածք» «Իսակովի 23/7 հարակից շինություն», ինչպես նաև «23/7 հող․ կից տնակ» հասցեներ (Քոչարյանի բնակության հասցեն Իսակովի փողոց, 23/7 է)։
«Մեդիատիրույթում տարածում ստացած լուսանկարում նշված անձը հաշվառված է Իսակովի 23/7 հասցեի հարակից տարածքում գտնվող շինություններից մեկում։ Հասցեի մանրամասները ընտրողների ցուցակում չեն արտացոլվել։ Հաշվառման հիմքերը պատշաճ ուսումնասիրվել են․ հաշվառումն իրավաչափ է, որևէ խախտում չի հայտնաբերվել»,– ասված է պետական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ծառայությունից հիշեցրել են, որ նախնական ցուցակները հրապարակվում են քվեարկության օրվան նախորդող 40–րդ օրը, որպեսզի ընտրողները բավարար ժամանակ ունենան ցուցակները ուսումնասիրելու և անճշտությունները բարձրաձայնելու համար։
«Հայտնում ենք, որ Ռ․ Քոչարյանի ընտանիքից նմանօրինակ որևէ մտահոգություն չի բարձրաձայնվել։ Կրկին հիշեցնում ենք, որ հաշվառման բերումով անձը ո՛չ ձեռք է բերում և ո՛չ էլ զրկվում է ընտրելու իրավունքից»,– նշել են միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
Ծառայությունից տեղեկացրել են նաև, որ հաշվառումը տեխնիկական միջոց է անձին այս կամ այն ընտրատեղամասի ցուցակում ընդգրկելու համար։ Հաշվառում չունեցող անձինք ևս կարող են իրացնել իրենց ընտրելու իրավունքը։
Լրահոս
0