00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչ խախտումներ են գրանցվել փետրվարի 7–ից մինչ օրս. Հակակոռուպցիոնի դատախազը ամփոփել է

© SputnikԱԺ ընտրություններ
ԱԺ ընտրություններ - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2026
Բաժանորդագրվել
Ծովակ Մնացականյանը տեղեկացրեց, որ այսօր` առավոտյան ժամը 8–ի դրությամբ հակակոռուպցիոն կոմիտեում ընթացք է տրվել ընտրական գործընթացին խոչընդոտելու առերևույթ հանցանքների վերաբերյալ 195 հաղորդման։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Պատգամավորի 12 թեկնածուի վերաբերյալ ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել, որոնցից 11–ը հաստատվել է, մեկը ընթացքում է։ Այս մասին այսօր ԿԸՀ–ում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը։
«Փետրվարի 7–ից (ԱԺ ընտրության գործընթացի մեկնարկ) մինչ այսօր ժամը 08:00–ն ընկած ժամանակահատվածում ընտրական գործընթացը խոչընդոտելու 282 հաղորդում է ստացվել, 165 հաղորդման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, 252 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 14 քրեական վարույթ 42 անձի վերաբերյալ հանձնվել է դատարան»,– ասաց Մնացականյանը։
Նրա խոսքով` այս հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել, որն ուսումնասիրել և ստուգել է դիմումներն ու հաղորդումները, ինչպես նաև մամուլում հրապարակված նյութերը:
Մնացականյանը տեղեկացրեց, որ այսօր` առավոտյան ժամը 8–ի դրությամբ հակակոռուպցիոն կոմիտեում ընթացք է տրվել ընտրական գործընթացին խոչընդոտելու առերևույթ հանցանքների վերաբերյալ 195 հաղորդման, որոնցից 32–ով քրեական վարույթ չի նախաձեռնվել` համապատասխան փաստերի բացակայության հիմքով։
Ի դեպ, պատգամավորի թեկնածուներից մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, բայց դեռ գտնել չի հաջողվել։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։
Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող 362 657 քաղաքացի (14.48 %-ը)։
Լրահոս
0