ՀՀ–ում 3 ժամում քվեարկել է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 14.48%-ը
12:29 07.06.2026 (Թարմացված է: 13:03 07.06.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Հայաստանում ընտրության իրավունք ունի 2 մլն 503 976 քաղաքացի։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ–ում 3 ժամվա ընթացքում արդեն իսկ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող 362 657 քաղաքացի, այսինքն` 14.48 %-ը։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասուլիսի ժամանակ ասաց հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը։
«Առավոտյան ժամը 08։00-ից սկսած և 11։00-ի դրությամբ ՀՀ–ում քվեարկել է 362 657 անձ։ Երևանում քվեարկության իրավունք ունեցող անձանց թիվը կազմում է 849 488 անձ, բայց մասնակցել է 122 856–ը։ Արագածոտնի մարզում ընտրողների թիվը 113 441 է, 16 779 անձ է քվեարկել, Արարատում քվեարկելու իրավունք ունի 220 167 անձ, բայց դեռևս քվեարկել են 31 556–ը, Արմավիրում կարող է քվեարկել 226 337 անձ, բայց քվեարկել են 28 567–ը։ Գեղարքունիքի մարզում քվեարկելու իրավունք ունի 177 854 անձ, քվեարկել են 23 093–ը, Լոռիում քվեարկություն իրականացնելու իրավունք ունեցողների թիվը 213 301-ն է, քվեարկել են 30 796-ը, Կոտայքում կարող է ընտրել 240 528 անձ, 3 ժամում քվեարկել է 38 526 անձ, Շիրակի մարզում 207 820 անձից քվեարկել են 26 178–ը, Սյունիքում 104 972–ից 18 775–ն է քվեարկել, Վայոց Ձորում` 44 634–ից 7 061–ը։ Տավուշի մարզում քվեարկելու իրավունք ունեցող 103 434 անձից քվեարկել են 18 450–ը»,– ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։