00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ 2005 տեղամասերից հաշմանդամներին մատչելի են 10 տոկոսից ոչ ավելին. ՀԿ նախագահ

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2026
Բաժանորդագրվել
«Ունիսոն» ՀԿ–ն ուսումնասիրություն է իրականացրել` տվյալներ հավաքագրելով ու դիտարկումներ անցկացնելով այն շենքերում (մանկապարտեզներ, դպրոցներ), որտեղ ավանդաբար տեղակայվում են տեղամասերը։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Բազմաթիվ ընտրատեղամասեր, նույնիսկ առաջին հարկում գտնվելով, հարմարեցված կամ մատչելի չեն սայլակ օգտագործող ընտրողների դժվարաշարժ մարդկանց համար. Sputnik Արմենիային ասել է «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը։
Նշենք, որ թե՛ մեր, և թե՛ այլ լրատվամիջոցներ այսօր արձանագրել են, որ բազմաթիվ ընտրատեղամասերի մուտքեր չունեն թեքահարթակներ կամ նույնիսկ բազրիքներ, որոշներն էլ տեղակայված են շենքերի երկրորդ հարկերում, որտեղ առանց վերելակի բարձրանալը հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար ուղղակի անհաղթահարելի արգելք է։
Խնդիրը մեր երկրում նոր չէ, ուստի և ընտրություսններից 1-2 ամիս առաջ «Ունիսոն» ՀԿ–ն ուսումնասիրություն է իրականացրել` տվյալներ հավաքագրելով ու դիտարկումներ անցկացնելով այն շենքերում (մանկապարտեզներ, դպրոցներ) որտեղ ավանդաբար տեղակայվում են տեղամասերը։
Ուսումնասիրության վերջնական արդյունքները դեռ ամփոփված չեն, և ՀԿ նախագահը դժվարացավ հստակ թվեր նշել, բայց արձանագրեց. նախորդ ընտրությունների համեմատ փոփոխությունը տեսանելի չէ։
«Մինչև մեր դիտարկումները սկսելը, մեզ հավաստիացնում էին, որ տեղամասերը պարտադիր կլինեն առաջին հարկում, եթե չկա վերելակ։ Ցավոք սրտի, ես չեմ տեսնում մեծ առաջխաղացում նախորդ ընտրությունների համեմատ, որովհետև բազմաթիվ տեղամասեր, նույնիսկ առաջին հարկում գտնվողները, ունեն բազմաթիվ խոչընդոտներ»,– ասում է Ալավերդյանը` կիսվելով սեփական փորձով։
Լինելով սայլակով տեղաշարժվող` մեր զրուցակիցը ընտրություններից առաջ ստիպված է եղել փոխել ընտրատեղամասը, քանի որ բնակության վայրով նախատեսվածը` Երևանի Մայակովսկու անվան դպրոցը, մատչելի չէ հաշմանդամությոսւն ունեցող քաղաքացների` ընտրական իրավունքը իրացնելու համար։
«Օրենքով սահմանված կարգով դիմել եմ ԿԸՀ, և իմ դիմումը բավարարվել է։ Ստիպված մեր տնից շատ ավելի հեռու գտնվող տեղամաս եմ ընտրել` մատչելի մուտքով»,– ասում է նա։
Հաշմանդամություն ունեցող անձինք ընտրություններից որոշ ժամանակ առաջ օրենքով հնարավորություն ունեն անհրաժեշտության դեպքում փոխելու ընտրատեղամասը և իրենց պահանջմունքներին համապատասխան այլ տեղամաս ընտրելու։
ԿԸՀ–ի կայքում այդ նպատակով նույնիսկ հատուկ բաժին է ստեղծվել, բայց Արմեն Ալավերդյանի դիտարկմամբ`այն բավական խրթին կարգավորումներով է գործում` էլ ավելի դժվարեցնելով ընտրությունը։
«Ես ինքս բարձրացրել եմ ԿԸՀ ներկայացուցիչների մոտ այդ հարցը, բայց երևի արդեն ուշ էր ինչ-որ բան փոխելու, երևի տեխնիկական խնդիր կա։ Կայքում քաղաքացու խնդիրներով պայմանավորված ընտրատեղամասեր ընտրելու կոճակ կա։ Երբ ընտրում ես դա, թվում է, թե բոլորն էլ մատչելի են։ Բայց երբ ընտրում ես մատչելի մուտք, արդեն, կարելի է ասել, մոտ 90 %-ը ֆիլտրվում է։ Կան նաև ուրիշ չափանիշներ, բայց դրանք այդքան կարևոր չեն, օրինակ, մատչելի կայանատեղի, տրանսպորտի կանգառ և այլն։ Այդ խնդիրներին մենք վաղուց սովորել ենք, մի կերպ հարմարվում ենք, իհարկե, լավ կլիներ ամեն ինչ իդեալական լիներ, բայց ամենակարևորը մուտքն է և տեղամասի ներսը, որ, օրինակ, քվեարկության սենյակը չլինի 2-րդ հարկում կամ այլ անհաղթահարելի խոչընդոտներ չլինեն։ Ես ինքս էլ տեղամաս ընտրելիս փորձեցի Կենտրոն համայնքում հարմարեցված տեղամաս գտնեմ, ու երբ մուտքի ֆիլտրը կիրառեցի, գրեթե չկային, շատ սահմանափակ թվով, հաշված տեղամասեր կային, որոնցից ստիպված եղա ընտրել»,– պատմում է Ալավերդյանը` հավելելով, որ իր ծանոթ գրեթե բոլոր հաշմանդամները, ՀԿ–ի անդամներն ու իրենց հետ առնչվող անձինք գրեթե բոլորը ստիպված են եղել այս ձևով բնակության հասցեից դուրս տեղամաս ընտրել։
Ի դեպ, ԿԸՀ–ի կայքի հիշյալ հատվածում առկա տեղեկատվության համաձայն, հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների համար ձևավորված ՀՀ 2005 տեղամասերից հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար մատչելի են 1861 տեղամասեր, տեսողական խնդիրներ ունեցողների համար` 1893։
Մինչդեռ «Ունիսոն» ՀԿ–ի նախագահի դիտարկմամբ` իրականում դրանց թիվը չի հասնում անգամ 10 տոկոսի։
«Դա իմ զուտ անձնական դիտարկումն է` ըստ մեր ուսումնասիրության նախնական տվյալների։ Բայց շուտով կլինեն նաև ավելի ստույգ տվյալներ։ Բոլոր դեպքերում իրավիճակը գնահատում եմ ոչ բավարար»,– նշում է Ալավերդյանը։
Մեր զրուցակիցը նաև իր անհամաձայնությունը հայտնեց խորհրդարանական ընտրություններում շրջիկ քվեատուփերի սահմանափակ կիրառության նկատմամբ` հիշեցնելով, որ դրանք նախատեսված են միայն բուժհաստատությունների համար, մինչդեռ, տեղաշարժի խնդիր ունեցող հաշմանդամներն ու անկողնային հիվանդները, նրա խոսքով, դե ֆակտո զրկված են իրենց ընտրական իրավունքը իրացնելու հնարավորությունից։
«Մենք վաղուց են պայքարում, որ շրջիկ քվեատուփերով տնային այցերի մեխանիզմը վերականգնվի։ Ինչպե՞ս կարելի է այդպես անտեսել մարդուն և ասել միայն պետք է գաս տեղամաս կամ հիվանդանոցում լինես, որ կարողանաս ընտրել։ Ի վերջո, տեխնիկայի դարում ենք ապրում, կարելի է էլեկտրոնային կամ փոստային տարբերակները կիրառել։ Մեծ ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է»,– ասում է մեր զրուցակիցը։
Նշենք, որ ըստ գործող Ընտրական օրենսգրքի`Ազգային ժողովի ընտրությունների բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների և ռազմաբժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայողների համար քվեարկությունը կազմակերպվում է տվյալ հաստատությունում` շրջիկ արկղի միջոցով:
Լրահոս
0