00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գիշերը հանձնաժողովի 2 նախագահ և 1 քարտուղար ձերբակալվել են. ԿԸՀ նախագահ

© Photo : official site of the Central Electoral ComissionՎահագն Հովակիմյան
Վահագն Հովակիմյան - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2026
Բաժանորդագրվել
ԿԸՀ նախագահը պարզաբանեց, թե ինչ խնդիրներ են արձանագրվել ընտրատեղամասերում։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ ամբողջ տարածքում բացված 2005 ընտրատեղամասերից 48-ում հանձնաժողովի 50 անդամ բացակայել է։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը` անդրադառնալով հարցին, թե ինչն է պատճառը, որ ընտրատեղամասերում ներկա չեն հանձնաժողովների նախագահները և այլ անդամներ։
«Բոլոր տեղամասերը առավոտյան 7–ից սկսել են իրենց աշխատանքը, և բոլորը ժամը 8–ից սկսել են ընդունել ընտրողներին։ Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ հանձնաժողովի որևէ անդամ չի ներկայանում տեղամաս, եթե 8-ից 7-ը ներկա է, ապա համալրման կարիք կարող է չլինել։ Օրինակ` 2 նախագահի և 1 քարտուղարի բացակայությունը քրեաիրավական գործընթացով է պայմանավորված։ Գիշերը նրանք ձերբակալվել են։ Դեպք էլ ունենք, որ հանձնաժողովի նախագահի մայրն է գիշերը մահացել։ Խնդիրը մարդկային գործոնի հետ է կապված»,– ասաց Հովակիմյանը։
Նա ընդգծեց, որ որոշ ընտրատեղամասերում էլ տեխնիկական խնդիրներ են եղել, երբ սարքը կտրոնը տպագրել է, ու ընտրողի հերթական համարն է եղել, իսկ ցուցակում մեկ կամ երկու նիշ այլ է եղել։ Այս դեպքում, որտեղ նման խնդիր է եղել, հանձնարարվել է, որպեսզի ընտրողն իր անվան դիմաց ստորագրի։
Վստահեցրեց` ահազանգերով զբաղվում են և փորձում լուծում տալ դրանց։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։
Լրահոս
0