00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եթե ընտրակաշառք բաժանած լինեինք, հիմա ինձ էլ կալանավորած կլինեին. Սամվել Կարապետյան

Բաժանորդագրվել
Սամվել Կարապետյանը շատ կցանկանար, որ երկիրը չտանեին նոր ցնցումների, քանի որ ամեն մի ցնցում մեր երկրի զարգացումը հետ է գցում։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Այն, ինչ արեցին «Ուժեղ Հայաստան» դաշինքի նկատմամբ, հերթական անշնորհքություններ է։ Քվեարկությունից հետո այս հայտարարությունն արեց դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը` անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության ներկայացրած դիմումին։
«Դա հերթական անշնորհքությունն է, որ արեցին մեր դաշինքի նկատմամբ, բայց ուրախ եմ, որ նույնիսկ անգամ իրենց այդ փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել սիտուացիան և ճիշտ ընտրություն կատարեցին»,– ասաց Սամվել Կարապետյանը։
Նա անդրադարձավ նաև իրենց քաղաքական ուժի նկատմամբ իրականացվող գործողություններին։
«Հիմա ձերբակալումներ և կալանավորումներ են իրականացնում մեր աջակիցների նկատմամբ, այսօր էլ են շատերին ձերբակալել, երեկ 100-ից ավելի անձ են ձերբակալել, բայց ոչինչ, սարսափելի բան չկա»,– ասաց դաշինիքի առաջնորդը։
Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների հրապարակած ձայնագրություններին, որտեղ նշվում է, որ իբր «Ուժեղ Հայաստանը» կատարում է ռուսական ФСБ–ի հրամանները, Կարապետյանը դա հիմարություն որակեց։
«Հիմա դուք դա ո՞նց եք պատկերացնում` հազարավոր մարդիկ գալիս են, հնարավոր է, ասենք, մի 100 հոգի աշխատող կարող է ունենա ФСБ–ն»,– ասաց նա։
Նա կտրականապես հերքեց ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկությունները` ասելով. «Եթե ընտրակաշառք բաժանած լինեինք, հիմա ինձ էլ կալանավորած կլինեին»։
Կարապետյանի խոսքով` այսօր նա ընտրության է եկել բարձր տրամադրությամբ և մարտական։
«Ինչպես երևում է, որ այսօր բոլորն են մարտական տրամադրված, և կարևոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն, որ վերջապես հնարավորություն ունենանք մենք որոշենք մեր երկրի ապագան, որ թե դրսից որոշեն»,– հայտարարեց նա։
Կարապետյանն ավելացրեց` շատ կցանկանար, որ երկիրը չտանեին նոր ցնցումների, քանի որ ամեն մի ցնցում մեր երկրի զարգացումը հետ է գցում։
Լրագրողի դիտարկմանը, որ ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Կարապետյանը պատասխանատվության է ենթարկվելու 300 հազար ադրբեջանցիների` Հայաստանում վերաբնակեցնելու խոսույթի համար, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդն արձագանքեց. «Չե՞ք տեսնում, որ ես ամեն օր եմ պատասխանատվության ենթարկվում. ես անգամ ընտրությանը գալու հնարավորություն չեմ ունեցել, ինձ բերել են»։ Ի դեպ, նա ընտրատեղամաս էր եկել ուղեկցող անվտանգության համապատասխան աշխատակցի հետ։
Նա խոսեց նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին` նշելով, որ Հայաստանը բոլոր երկրների հետ պետք է ունենա լավ հարաբերություններ, բալանսը միանշանակ է լինելու։
Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ Ռուսաստան վերադառնալու ծրագրեր չունի։
«Ես Հայաստանում կմնամ ևս 10 տարի, կաշխատեմ այստեղ. աշխատանքը շատ է»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է դեպի ՌԴ հայկական ապրանքների արտահանման արգելքին, Կարապետյանն ասաց, որ դա շատ վատ հետևանքներ է ունենալու. տուժում են հիմնականում հայ ֆերմերները։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։
Լրահոս
0