00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բացառում է, որ կլինեն հետընտրական գործընթացներ

© Photo : ScreenshotԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2026
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահը կարծում է, որ 2031 թվականին Նիկոլ Փաշինյանը կրկին կլինի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բացառում է, որ հունիսի 7–ից հետո կարող են լինել հետընտրական գործընթացներ։ Այդ մասին նա այսօր հայտարարեց Երևանի 9/21 ընտրատեղամասում ընտրություն կատարելուց հետո։
«Այսինքն, դա նշանակում է` մեր երկրում մարդիկ չգիտե՞ն` ում են ընտրություն, ինչի համար… Թող ընդդիմությունը կարողանա նորմալ հանրահավաք անի, դա չի կարողանա անել, ես դա պնդում եմ։ Երբ ընտրություններն արդար են անցնում, դա անհնարին է»,– ասաց նա։
Սիմոնյանը նաև հայտարարեց, որ ընտրակաշառք բաժանողների և ստացողների համար ընտրությունների ավարտից հետո նոր խստացումներ են սպասվում։
«Հենց ընտրություններից հետո նրանք հայտնվելու են բանտերում, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնությունն էլ արդեն շրջանառության մեջ է դրված, որ ընտրակաշառք բաժանելու և ստանալու համար նախատեսված 7–8 տարի ազատազրկումը փոխարինվի 9–10 տարի»,– ընդգծեց ԱԺ նախագահը։
Նա հայտարարեց, որ նորմալ է` խորհրդարանական երկրում քաղաքական ուժը կարող է 3–րդ, անգամ` 4–րդ ժակետով ընտրվի. դա օրենքը թույլ է տալիս։
«Ասեմ ավելին` ես ակնկալում եմ, որ 2031 թվականին նույնպես Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն է լինելու»,– հայտարարեց Սիմոնյանը։
Եթե ընտրություններին ՔՊ–ն չհաղթի, պատրա՞ստ են որպես ընդդիմություն աշխատել, Սիմոնյանի պատասխանը միանշանակ էր. «Իհարկե, պատրաստ ենք, մենք ժամանակին արդեն իսկ եղել ենք ընդդիմություն»։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։
Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող 362 657 քաղաքացի (14.48 %-ը)։
Լրահոս
0