Արման Թաթոյանն ուզում է, որ ԱԺ ընտրությունները պատմական լինեն
11:34 07.06.2026 (Թարմացված է: 11:35 07.06.2026)

© Photo
Բաժանորդագրվել
Թաթոյանի ղեկավարած քաղաքական ուժն առավոտից արդեն իսկ խախտումներ է արձանագրել։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանն ուզում է, որ ԱԺ այս ընտրությունները լինեն ոչ թե բաց թողնված հնարավորություն, այլ պատմական։
«Ինձ համար մի սկզբունք է գործել` շատ ավելի վատ է, երբ դու ունենում ես հնարավորություն փոփոխություններ կատարելու, արդարություն հաստատելու, քայլ կատարելու, և բաց ես թողնում այդ հնարավորությունը, և հետո դա չի լինում վերականգնել, դա շատ ավելի լավ է, որ անում ես հետո փոշմանում ես, քան մի բան չես անում, հետո զղջում ես այդ քայլի համար, որ կարող էր լինել այլ կերպ…Այ, դա բաց թողնված հնարավորություն է»,– հայտարարեց նա։
Նա այսօր քվեարկեց Երևանի 7/50 ընտրատեղամասում։
Բացի այդ, նրա ղեկավարած քաղաքական ուժն առավոտից արդեն իսկ խախտումներ է արձանագրել։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։