00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Առավոտից մի շարք ընտրատեղամասերում արգելել են մեր վստահված անձանց մուտքը. Մելոյան

© Photo : press office of the Strong Armenia AllianceԳոհար Մելոյան
Գոհար Մելոյան - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2026
Բաժանորդագրվել
Գոհար Մելոյանը խոսեց նաև ծրարների անորակության մասին` նշելով, որ դրանք ինչ–որ տեղ նաև թափանցիկ են, ինչն էլ խախտում է ընտրողի գաղտնիության իրավունքը։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքն այսօր առավոտից հարյուրավոր խախտումներ է արձանագրել։ Այդ մասին տեղեկացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը ասուլիսի ժամանակ։
«Խախտումներն էական են ու բովանդակային, և դրանք մի բանի մասին են վկայում` որոշ քաղաքական ուժեր անվստահություն ունեն իրենց հաղթանակի նկատմամբ, դա ավելի վտանգավոր է, քանի որ փորձում են քաղաքացու կամքի վրա միջամտություն թույլ տալ»,– ասաց նա։
Միաժամանակ Մելոյանը նշեց, որ այս պահի դրությամբ ընտրողների մասնակցությունը բավականին ոգևորիչ է։ Նրա խոսքով` 20 րոպե առաջ արդեն իսկ արձանագրվել է 187 917 ընտրողի մասնակցություն։ Նա տեղեկացրեց, որ երկու ժամը մեկ պարբերականությամբ տալու են թարմ տեղեկություններ։
Մելոյանն ընդգծեց` առավոտյան ժամը 7–ից մի շարք ընտրատեղամասերում արգելել են իրենց վստահված անձանց մուտքը։
«Ունեցանք նաև ահազանգեր, որոշ տեղեր տեխնիկական սարքերը չեն աշխատում պատշաճ կերպով, այսինքն` որոշ տեղերում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել։ Որոշ ընտրատեղամասերում մատնահետքի սարքի լույսերը չեն վառվել, իսկ դա լուրջ մտահոգության առիթ է տալիս, թե արդյոք այդ սարքի հետ կապված միջամտություն է եղել»,– նշեց նա` ավելացնելով` եթե նման դեպքերի ծավալը մեծանա, ապա իրենք այդ սաքերը փորձաքննության են ուղարկելու։
Բացի այդ, իրենց քաղաքական ուժն արձանագրել է, որ ընտրողի կտրոնի թիվը չի համապատասխանում ընտրացուցակում իր անվան թվի հետ, թեև դրանք պետք է սինքրոն լինեին, իսկ անհամապատասխանությունը կարող է լրջագույն խնդրի բերել։
Մելոյանը խոսեց նաև ծրարների անորակության մասին` նշելով, որ դրանք ինչ–որ տեղ նաև թափանցիկ են, ինչն էլ խախտում է ընտրողի գաղտնիության իրավունքը։
Նա տեսագրություն ցույց տվեց, որում երևում է, որ քաղաքացին ընտրատեղամասից դուրս է բերել իրենց քաղաքական ուժի քվեաթերթիկը` ցույց տալով, որ իրենց չեն ընտրել։ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները հետևել են այդ քաղաքացուն և տեսել, որ նա քվեաթերթիկը նետել է աղբամանը։
Որոշ ընտրատեղամասերում արձանագրվել են նաև, որ դաշինքի քվեաթերթիկները վնասված կամ խոտանված են եղել, իսկ մեկ այլ ընտրատեղամասի տարածքում թռուցիկներ են եղել գետնին։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։
Լրահոս
0