00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ զինված ուժերը իրանական 2 անօդաչու թռչող սարք են խոցել

© Photo : X / U.S. Central CommandԱՄՆ կենտրոնական ուժեր
ԱՄՆ կենտրոնական ուժեր - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2026
ԱՄՆ կենտրոնական ուժեր. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ամերիկյան ուժերը պատրաստ են շարունակել իրենց պաշտպանությունը «իրանական ագրեսիայից»։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ԱՄՆ զինված ուժերը իրանական երկու անօդաչու թռչող սարք են խոցել, որոնք ենթադրաբար սպառնում էին ծովային երթևեկությանը Հորմուզի նեղուցում, հայտնել է Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։
«Այսօր Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ուժերը խոցել են երկու իրանական միանգամյա օգտագործման հարձակողական անօդաչու թռչող սարքեր, որոնք սպառնում էին միջազգային ծովային երթևեկությանը Հորմուզի նեղուցում», - ասվում է զինվորականների հայտարարության մեջ։
Նշում է, թե ամերիկյան ուժերը պատրաստ են շարունակել իրենց պաշտպանությունը «իրանական ագրեսիայից»։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Սակայն լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո Թրամփը որոշում չի կայացրել։ Միաժամանակ Թեհրանից հայտարարեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձներ փոխանակել։
Լրահոս
0