Քանի՞ քաղաքացի ընտրելու իրավունք ունի Հայաստանում. ՆԳՆ–ն նոր թիվ է հրապարակել
13:37 06.06.2026 (Թարմացված է: 13:39 06.06.2026)

© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հայաստանի ընտրողների ռեգիստրում 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի կա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մայիսի 28-ին հայտնել էր, որ Հայաստանում ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 232 քաղաքացի։
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մայիսի 28-ին հայտնել էր, որ Հայաստանում ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 232 քաղաքացի։
«2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22734, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 5239, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը՝ 627, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8»,– ասված է ՆԳՆ–ի այսօրվա հաղորդագրությունում։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։