00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Լիբանանում իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել. ԶԼՄ

© Tasnim News AgencyԻսրայելական հարվածից հետո գեներալին տեղափոխող ավտոմեքենան այրվել է
Իսրայելական հարվածից հետո գեներալին տեղափոխող ավտոմեքենան այրվել է - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2026
Բաժանորդագրվել
Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանի հարավային բնակավայրերին։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել։ Այս մասին հայտնում է NNA գործակալությունը:
«Լիբանանյան բանակի գեներալը և նրա վարորդը զոհվել են Հարդալի-Ջարմակ ճանապարհին` բարձրաստիճան սպայի ամենագնաց մեքենային հասցված հարվածի հետևանքով», - ասված է հաղորդագրության մեջ:
Այսօր Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանի հարավային բնակավայրերին։
Հիշեցնենք` «Հզբոլլահ» շարժումն Իսրայելի ուղղությամբ հրթիռներով և ԱԹՍ–ներով հարձակումներ սկսեց մարտի 2-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին: Իսրայելն ի պատասխան զանգվածային ավիահարվածներ հասցրեց շարժման օբյեկտներին Բեյրութի հարավային արվարձանում, Լիբանանի հարավում և արևելքում, ինչպես նաև ցամաքային գործողություն սկսեց երկրի հարավում՝ հայտարարելով «Հզբոլլահի» դեմ նոր ռազմական արշավի մասին:
Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով առաջին ուղիղ բանակցություններն անցկացվեցին Վաշինգտոնում ապրիլի 16-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են հրադադարի հաստատմանը: Չնայած պաշտոնական համաձայնությանը` Իսրայելը շարունակում է ամեն օր հարձակվել Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի վրա և կրակային հսկողության տակ է պահում մի շարք սահմանային բնակավայրեր: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն ի պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում իսրայելական ուժերի դեմ:
Լիբանանն ու Իսրայելը համաձայնել են պահպանել հրադադարը. Պետդեպ
Լրահոս
0