ԿԸՀ–ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ
00:36 06.06.2026 (Թարմացված է: 01:07 06.06.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու հարցով չի դիմի վարչական դատարան
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ԿԸՀ–ն մերժեց «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը. «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի դիմումի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի դիմի ՀՀ վարչական դատարան` «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար։ Համապատասխան որոշումը կայացվեց ԿԸՀ–ի արտահերթ նիստում։
Հունիսի 4–ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված առաջին դեմքերի բանավեճի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը արևմտամետ ուժերին հորդորեց դիմել ԿԸՀ։
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատասխանեց, որ ԿԸՀ կդիմի «Ուժեղ Հայաստան» և « Հայաստան» դաշինքների գրանցումը չեղարկելու համար։ Փաշինյանը հայտարարեց, որ դա չի արել ընդդիմությանը ճնշելու մեղադրանքներից խուսափելու համար՝ միաժամանակ նրանց խորհուրդ տալով հրատապության կարգով դիմել ԿԸՀ՝ այդ քաղաքական ուժերի գրանցումը չեղարկելու պահանջով։ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ հրապարակային դիմել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին։ Սակայն պարզվել է, որ ՀՀ ԿԸՀ-ն նման լիազորություններ չունի, ինչպիսին ուներ Մոլդովայի ԿԸՀ-ն։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք գրավո՞ր է նա դիմել, Սարգսյանն ասաց, որ հունիսի 5–ին անպայման կդիմի, և այդպես էլ արեց։
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատասխանեց, որ ԿԸՀ կդիմի «Ուժեղ Հայաստան» և « Հայաստան» դաշինքների գրանցումը չեղարկելու համար։ Փաշինյանը հայտարարեց, որ դա չի արել ընդդիմությանը ճնշելու մեղադրանքներից խուսափելու համար՝ միաժամանակ նրանց խորհուրդ տալով հրատապության կարգով դիմել ԿԸՀ՝ այդ քաղաքական ուժերի գրանցումը չեղարկելու պահանջով։ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ հրապարակային դիմել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին։ Սակայն պարզվել է, որ ՀՀ ԿԸՀ-ն նման լիազորություններ չունի, ինչպիսին ուներ Մոլդովայի ԿԸՀ-ն։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք գրավո՞ր է նա դիմել, Սարգսյանն ասաց, որ հունիսի 5–ին անպայման կդիմի, և այդպես էլ արեց։
ԿԸՀ–ի նիստի ընթացքում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ իրենց դիմումին կից ներկայացրել են ապացույցներ, որոնք հավաքագրել են դիտորդական կազմակերպությունները ընտրակաշառքների վերաբերյալ։ Նա նշեց, որ այդ տվյալների մեծ մասը հրապարակել են նախաքննական մարմինները, որոնց հիմա վրա իրականացվում են վարույթներ։ Նշվեց, որ իրենք ուսումնասիրել են նաև «արտաքին ազդեցության» խողովակները և վերլուծել, որ այդ ծավալի խախտումները էական ազդեցություն կարող են ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Բացի այդ ասաց` «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներգրաված դրամական միջոցների ծավալները գրեթե մի քանի անգամ գերազանցում են այն ծավալը, որը օրենսդիրը թույլատրելի է համարել նախընտրական քարոզչության շրջանակներում։
Եգորյանը միջնորդեց, որ ԿԸՀ–ն նախաքննական մարմնից տեղեկանա հարուցված վարույթներով դրամական միջոցների ընդհանուր ծավալի վերաբերյալ, սակայն ԿԸՀ–ն այդ միջնորդությունը մերժեց։
Նշենք, որ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները նիստի ժամանակ ներկայացրին իրենց դիրքորոշումը, անդրադարձան դիմումին կից ներկայացրած նյութերի բովանդակությանը, հանդես եկան միջնորդությամբ` դիմելու Հակակոռուպցիոն կոմիտեին` հարուցված քրեական վարույթների շրջանակներում անցնող անձանց թվային տվյալների և ֆինանսական ազդեցության գործակցի վերաբերյալ տեղեկանք ստանալու մասին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քննարկելով միջնորդությունը, մերժեց այն։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն իր հերթին նշեց, որ վարչական վարույթի անցկացումը խաթարել է նախընտրական քարոզչության անցկացումը։ Նա ասաց, որ կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու հիմքերը հստակ տրված են Ընտրական օրենսգրքով և դիմումով որևէ խախտում չի հիմնավորվել, ուստի խախտումների շարունակականության մասին խոսք չի կարող լինել։
Ընդմիջումից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ընթերցեց որոշման նախագիծը.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ այս դեպքում ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի վկայակոչումն անհիմն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ բացակայում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով դատարան դիմելու հիմքերը։ Հիմք ընդունելով վերոգրյալը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիմումը մերժել։ Որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից»,–նշեց նա։
Որոշման նախագծին կողմ քվեարկեցին ԿԸՀ–ի բոլոր 7 անդամները։ Որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան` օրացուցային 3 օրվա ընթացքում։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։