https://arm.sputniknews.ru/20260606/hapkic-durs-galy-dzhvar-te-avelacni-hajastani-anvtangutjuny-rd-akh-qartughari-teghakal-103114771.html
ՀԱՊԿ–ից դուրս գալը դժվար թե ավելացնի Հայաստանի անվտանգությունը. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
ՀԱՊԿ–ից դուրս գալը դժվար թե ավելացնի Հայաստանի անվտանգությունը. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն ավելի վաղ հայտարարել էր` եթե պետք լինի, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից։ 06.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-06T14:00+0400
2026-06-06T14:00+0400
2026-06-06T14:02+0400
հայաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ռուսաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1b/101450166_0:0:1664:937_1920x0_80_0_0_d0709f1493c692cf85952dd9070eb486.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀԱՊԿ-ից դուրս գալը դժվար թե ավելացնի Հայաստանի անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։«Կազմակերպությունը ցույց է տվել իր արդյունավետությունը և այս պահին եվրասիական տարածքում անվտանգության երաշխավորն է։ Ուստի այդ կառույցից դուրս գալը դժվար թե ավելացնի Հայաստանի անվտանգությունը»,– ՏԱՍՍ-ին ասել է պաշտոնյան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։Վարչապետն ավելի վաղ նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել էր, որ եթե պետք լինի, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից։Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1b/101450166_125:0:1385:945_1920x0_80_0_0_5e555b5f3eacf7099b50d87d5706ed13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ռուսաստան, նիկոլ փաշինյան
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ռուսաստան, նիկոլ փաշինյան
ՀԱՊԿ–ից դուրս գալը դժվար թե ավելացնի Հայաստանի անվտանգությունը. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
14:00 06.06.2026 (Թարմացված է: 14:02 06.06.2026) ՀՀ վարչապետն ավելի վաղ հայտարարել էր` եթե պետք լինի, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀԱՊԿ-ից դուրս գալը դժվար թե ավելացնի Հայաստանի անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Կազմակերպությունը ցույց է տվել իր արդյունավետությունը և այս պահին եվրասիական տարածքում անվտանգության երաշխավորն է։ Ուստի այդ կառույցից դուրս գալը դժվար թե ավելացնի Հայաստանի անվտանգությունը»,– ՏԱՍՍ-ին ասել է պաշտոնյան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Վարչապետն ավելի վաղ նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել էր, որ եթե պետք լինի, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին
հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ
Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։