https://arm.sputniknews.ru/20260605/trampi-ughin-amn-in-petq-e-irani-dem-hetakhuzutjun-varelu-hamar-rd-akh-103065619.html
«Թրամփի ուղին» ԱՄՆ-ին պետք է Իրանի դեմ հետախուզություն վարելու համար. ՌԴ ԱԽ
«Թրամփի ուղին» ԱՄՆ-ին պետք է Իրանի դեմ հետախուզություն վարելու համար. ՌԴ ԱԽ
Sputnik Արմենիա
Ռուս պաշտոնյայի խոսքով՝ միամտություն է կարծել, թե ԱՄՆ-ն «Թրամփի ուղի» նախագծում ներդրում է անում միայն տնտեսական օգուտի համար։ 05.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-05T14:08+0400
2026-06-05T14:08+0400
2026-06-05T14:10+0400
թրամփի ուղի (tripp)
ամն
իրանի իսլամական հանրապետություն
ալեքսեյ շևցով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1b/101450166_0:0:1664:937_1920x0_80_0_0_d0709f1493c692cf85952dd9070eb486.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. «Թրամփի ուղին» ԱՄՆ-ին պետք է ոչ թե տնտեսական օգուտի, այլ Իրանի նկատմամբ լրացուցիչ հետախուզություն վարելու հնարավորության համար։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։Շևցովի տվյալներով՝ նախագիծը դեռևս «զրոյական փուլում» է, իսկ երթուղու հեռանկարները դեռ պետք է հաշվարկվեն։ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալի խոսքով՝ միամտություն է կարծել, թե ԱՄՆ-ն նման նախագծում ներդրումներ է անում միայն տնտեսական օգուտի համար։Նա ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ ներկայումս ապրանքների փոխադրումներն ընթանում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով և ավտոմոբիլային ճանապարհով։ Այն ծանրաբեռնված չէ և արդիականացվում է։ Բացի այդ, Իրանի և Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից նույնպես ժամանակակից ավտոճանապարհ է կառուցվում։ Ռուս պաշտոնյայի խոսքով՝ աշխատանքներն արդեն մեծամասամբ կատարված են։Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն սիրում է պահպանել ու պաշտպանել իր ներդրումները, և չի բացառել, որ այդ նպատակով «Թրամփի ուղում» կարող են մասնավոր ռազմական ընկերություններ հայտնվել։ Շևցովի խոսքով՝ ակնհայտ է, թե ինչպես դրան կարձագանքի Իրանը։ Նրա խոսքով՝ նման կազմավորումների ներկայության անհրաժեշտությունը Վրաստանի և Ադրբեջանի համար մեծ հարց է։Նշենք, որ մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ն նախաստորագրել են TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային բարգավաճման») նախագծի շրջանակում ռազմավարական գործընկերության մասին շրջանակային համաձայնագիրը և երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Հունիսի 4-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է փաստաթուղթը, որի տակ արդեն առկա էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ստորագրությունը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1b/101450166_125:0:1385:945_1920x0_80_0_0_5e555b5f3eacf7099b50d87d5706ed13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թրամփի ուղի (tripp), ամն, իրանի իսլամական հանրապետություն, ալեքսեյ շևցով
թրամփի ուղի (tripp), ամն, իրանի իսլամական հանրապետություն, ալեքսեյ շևցով
«Թրամփի ուղին» ԱՄՆ-ին պետք է Իրանի դեմ հետախուզություն վարելու համար. ՌԴ ԱԽ
14:08 05.06.2026 (Թարմացված է: 14:10 05.06.2026) Ռուս պաշտոնյայի խոսքով՝ միամտություն է կարծել, թե ԱՄՆ-ն «Թրամփի ուղի» նախագծում ներդրում է անում միայն տնտեսական օգուտի համար։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. «Թրամփի ուղին» ԱՄՆ-ին պետք է ոչ թե տնտեսական օգուտի, այլ Իրանի նկատմամբ լրացուցիչ հետախուզություն վարելու հնարավորության համար։ Այս մասին, ինչպես փոխանցում է
ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Շևցովի տվյալներով՝ նախագիծը դեռևս «զրոյական փուլում» է, իսկ երթուղու հեռանկարները դեռ պետք է հաշվարկվեն։ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալի խոսքով՝ միամտություն է կարծել, թե ԱՄՆ-ն նման նախագծում ներդրումներ է անում միայն տնտեսական օգուտի համար։
Նա ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ ներկայումս ապրանքների փոխադրումներն ընթանում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով և ավտոմոբիլային ճանապարհով։ Այն ծանրաբեռնված չէ և արդիականացվում է։ Բացի այդ, Իրանի և Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից նույնպես ժամանակակից ավտոճանապարհ է կառուցվում։ Ռուս պաշտոնյայի խոսքով՝ աշխատանքներն արդեն մեծամասամբ կատարված են։
«Ակնհայտ է նաև, որ ամերիկացիները, նույնիսկ եթե ներդրումներ անեն «Թրամփի միջանցքում», այստեղ կարող են նաև այլ խնդիրներ ունենալ։ Իմ կարծիքով դա ռազմական և հետախուզական ներկայության ապահովումն է իրանական սահմանների մոտ»,-ասել է Շևցովը ՍՊՄՏՀ-2026-ի ընթացքում Հարավային Կովկասին նվիրված ««3+3» հարթակ. ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական գործընկերություն» նիստում։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն սիրում է պահպանել ու պաշտպանել իր ներդրումները, և չի բացառել, որ այդ նպատակով «Թրամփի ուղում» կարող են մասնավոր ռազմական ընկերություններ հայտնվել։ Շևցովի խոսքով՝ ակնհայտ է, թե ինչպես դրան կարձագանքի Իրանը։ Նրա խոսքով՝ նման կազմավորումների ներկայության անհրաժեշտությունը Վրաստանի և Ադրբեջանի համար մեծ հարց է։
Նշենք, որ մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ն նախաստորագրել են TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային բարգավաճման») նախագծի շրջանակում ռազմավարական գործընկերության մասին շրջանակային համաձայնագիրը և երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Հունիսի 4-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է փաստաթուղթը, որի տակ արդեն առկա էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ստորագրությունը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։