00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սմարթֆոնների միջոցով արբանյակային կապը առաջիկա տարիներին կարող է համընդհանուր դառնալ

© Unsplash / Clique ImagesՍմարթֆոն
Սմարթֆոն - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Բաժանորդագրվել
Նման տեխնոլոգիաների ներդրումը կախված կլինի օպերատորների տնտեսական որոշումներից և արբանյակային ընկերությունների հետ նրանց փոխգործակցությունից։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Սմարթֆոնների միջոցով արբանյակային կապը կարող է առաջիկա տարիներին համընդհանուր դառնալ։ Sputnik-ի թղթակցին այս մասին ասել է Ռուսաստանի թվայնացման նախարարության հեռահաղորդակցության շուկայի պետական կարգավորման դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Տուրը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում անցկացվող RSS* համաժողովի շրջանակում:
«Կան երկրներ, օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ավստրալիան, որտեղ դա արդեն կիրառվում է, թեկուզ սահմանափակ ծավալով, ինչը պայմանավորված է տեխնիկական հնարավորություններով և կիրառվող ռադիոհաճախականության սպեկտրով , ինչպես նաև ճառագայթների ֆիզիկական պարամետրերով», – ասել է նա։
Տուրը հավելել է, որ GSOA-ի (Global Satellite Operators Association՝ Արբանյակային օպերատորների համաշխարհային ասոցիացիա) տվյալները ցույց են տալիս, որ տարածքների մոտ 20%-ն է ծածկված բջջային կապի ցանցերով, մինչդեռ 80%-ը մնում է առանց ծածկույթի, ընդ որում` կապի ծառայություներ ստանում է բնակչության 96%-ը:
«Ուստի մենք այս ամբողջ հիբրիդային կապը կառուցում ենք կարծես թե ամբողջ մոլորակի բնակիչների 4%-ի համար, ընդ որում՝ բջջային կապի կառուցման համար հսկայական ներդրումներ են պետք։ Ամեն դեպքում ընդհանուր առմամբ նման խնդիր կա, և հիբրիդային կապը հաստատ կլինի», - հայտարարել է Դմիտրի Տուրը։
Նա հավելել է, որ նման տեխնոլոգիաների ներդրումը կախված կլինի օպերատորների տնտեսական որոշումներից և արբանյակային ընկերությունների հետ նրանց փոխգործակցությունից:
* RSS-Կապի տարածաշրջանային համայնք
Լրահոս
0