00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մի՛ վախեցեք. Սամվել Կարապետյանը դիմել է պետական աշխատողներին

© Photo : press office of the Strong Armenia AllianceКадр из видеообращения Самвела Карапетяна
Кадр из видеообращения Самвела Карапетяна - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Բաժանորդագրվել
Կարապետյանը, դիմելով պետական աշխատողներին, հայտարարել է, որ ոչ մի վերադաս իրավունք չունի տնօրինելու նրանց ընտրական կամքը։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը տեղյակ է, որ պետական կառույցներում տարբեր վերադասներ ու իշխանական օղակներ վախի մթնոլորտ են ստեղծում՝ պարտադրելով քվեարկել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին։ Այս մասին նա հայտարարել է սոցիալական ցանցերով տարածված տեսուղերձում։ Ընդդիմադիր առաջնորդը հորդորել է տեղի չտալ պարտադրանքին և հիշեցրել, որ ոչ ոք չի կարող վերահսկել քաղաքացու ընտրությունը։
«Այսօր ես ուզում եմ ձեզ ամենայն պատասխանատվությամբ ասել՝ մի՛ վախեցեք, քվեախցիկում դուք մենակ եք ձեր խղճի, ձեր երեխաների ապագայի և ձեր Աստծո առաջ, ոչ մի վերադաս չի կարողանալու տեսնել ձեր քվեարկությունը և ոչ մի վերադաս իրավունք չունի տնօրինելու ձեր ազատ կամքը»,– ասել է նա։
Կարապետյանը հավելել է, որ պետք չէ վախենալ փոփոխություններից, այլ ընդհակառակը՝ պետք է վախենալ երկիրը, ինչպես ինքն է որակել, ապիկար իշխանությունների ձեռքում թողնելուց, քանի որ հունիսի 7-ի ընտրությամբ հայ ժողովուրդը հնարավորություն ունի մերժելու անկայունությունը, աղքատությունն ու պատերազմները։ Դաշինքի առաջնորդը վստահեցրել է, որ իրենց հաղթանակից հետո պետությունը հիմնովին փոխելու է վերաբերմունքը պետական ապարատի նկատմամբ։ Ըստ նրա՝ նախարարների միլիոնանոց պարգևավճարների պրակտիկան վերանալու է, փոխարենը շեշտը դրվելու է շարքային աշխատողների բարեկեցության վրա, իսկ պաշտոնեական առաջխաղացումը հիմնվելու է միայն պրոֆեսիոնալիզմի, այլ ոչ թե հաճոյանալու վրա։
«Ես երաշխավորում եմ՝ ձեր աշխատավարձերը էականորեն բարձրանալու են, դուք այլևս չեք մտածելու առօրյա ընտանեկան հոգսերի դժվարության կամ ծանր վարկերի մասին։ Լինելու են շատ բարձր վարձատրվող և պարգևավճարներ ստացող հասարակ պետական աշխատողներ»,– հավելել է Կարապետյանը։
Որպես հավելյալ աջակցություն՝ կուսակցության ղեկավարը խոստացել է ներդնել հատուկ պետական ծրագրեր, որոնք թույլ կտան պետական աշխատողներին հեշտացված պայմաններով բնակարաններ ձեռք բերել, իսկ նրանց երեխաների համար կապահովվի մրցունակ կրթություն՝ առանց ընտանիքների վրա մեծ ֆինանսական բեռ դնելու։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Լրահոս
0