00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:11
49 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մարդկանց բացատրել է պետք, ոչ թե վախեցնել. հոգեբանը նշում է քաղաքական ուժերի սխալները

© SputnikԿադր քարոզարշավից
Կադր քարոզարշավից - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Բաժանորդագրվել
Հոգեբանի խոսքով` ներկա իշխանությունն ավելի մեծ հնարավորություն կունենար կրկին իշխանության գալու, եթե ձեռք չտար ազգային արժեքներին, իսկ ընդդիմության շանսերն էլ ավելի կմեծանային, եթե կարողանար ընտրել հանրությանը ոչ թե վախեցնելու, այլ բացատրելու ճանապարհը։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջնամասում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը մեծացնում են հասարակության վրա ճնշումը, ստեղծելով վախի մթնոլորտ։ Իշխանությունը որպես իր ազդեցությունը տարածելու գործիք օգտագործում է «նոր պատերազմը», իսկ ընդդիմությունը` «300.000 ադրբեջանցիների վերադարձը»։ Երկու թեզերի հետևանքն էլ կարող է լինել այն, որ ժողովուրդը հիասթափվի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը։
«Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ներկայացնող կողմերն իրար նկատմամբ շատ ագրեսիվ են տրամադրված, բայց կա 3-րդ և ամենակարևոր կողմը` ժողովուրդը, որը պետք է չմոլորվի և չճնշվի կողմերի առճակատումից, որպեսզի կարողանա ընտրություն կատարել։ Ընտրություն կատարելը հոգեբանության մեջ համարվում է բարարդագույն որոշումներից մեկը։ Ամենավտանգավորը նման իրավիճակում այն է, որ մարդը ամեն ինչից զզված՝ չի ուզում որևէ մեկին ընտրել։ Դա է պատճառը, որ ամեն անկյունից լսում ենք. «Եթե սա անցնի, ես կգնամ երկրից, եթե նա անցնի, ես կգնամ երկրից»...մարդիկ ուղղակի հոգնել են այս ճնշումներից»,–ասաց Ծատուրյանը։
Հոգեբանի խոսքով` իր դիտարկումները վերաբերում են այն քաղաքացիներին, որոնք դեռ չեն կողմնորոշվել, թե ում են ընտրելու կամ արդյոք գնալու են ընտրության։
Ինչ վերաբերվում է ամենահաճախ կիրառվող թեզերին` այդ թվում «նոր պատերազմին», հոգեբանը հիշեցնում է, պետք չէ մոռանալ, որ պատերազմ եղավ այս իշխանության օրոք և նոր պատերազմի «գործիքը» չի կարող մոռացության տալ պատմությունը։
Ծատուրյանը գտնում է, որ ներկա իշխանությունը ավելի մեծ հնարավորություններ կունենար կրկին իշխանության գալու, եթե ձեռք չտար ազգային արժեքներին։
«եթե եկեղեցուն, Արարատին ձեռք չտար, եթե Մեսրոպ Մաշտոցի նկարն առաջին դասարանցին իր դասագրքում տեսներ, ոչ թե QR կոդով բացեր, եթե պատերազմի զոհերին մոռացության չտային, եթե մարդկանց չտրամադրեին ամեն ինչը կորցրած արցախցիների դեմ, եթե պատերազմում վիրավորված հայորդիներին չմոռանային, եթե հարգեին որդեկորույս մայրերի սուգը, եթե մտավորականների հետ հանդիպումներ անցկացնեին... և այսպես բացմաթիվ «եթե»-ներ։ Ազգային արժեքները մարդկանց աչքի լույսն են, նրանք չեն կարող տեսնել, թե դրանք ինչպես են ոտնահարվում, սկսվում է մեծ հակազդեցություն։ Օրինակ` ես ապրում եմ սուրբ Զորավոր եկեղեցու բակում, եթե մինչև եկեղեցու վրա ճնշումները ցերեկով կարելի էր մտնել եկեղեցի ու նստել, ապա հիմա հնարավոր չէ, քանի որ եկեղեցին միշտ մարդաշատ է»,–ասաց Ծատրյանը։
Հոգեբանը վստահ է` եթե իշխանությունն ազգային արժեքներին ձեռք չտար, գուցե ավելի նկատելի լիներ նաև այն դրական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել այս տարիների ընթացքում։
Ինչ վերաբերվում է ընդդիմության վարած քաղաքականությանը, Ծատուրյանի խոսքով` ամենամեծ սխալը կրկին մարդկանց վախի զգացում տալն է։
«Երբ մարդն անընդհատ նեգատիվ ինֆորմացիա է լսում, փակվում է իր մեջ և առհասարակ չի ուզում լսել։ Մինչդեռ ընդդիմության հայտարարությունների մեջ հաճախ են լինում շատ կարևոր հայտարարություններ, որոնք հանրությանը չեն հասնում։ Այդ ծայրահեղ աջակողմյան քաղաքականությունը պետք չէ մեր ազգին, մեզ բացատրել է պետք, ոչ թե վախեցնել։ Հին ազգ ենք, շատ ենք վախեցել, հիմա դա էլ մեր վրա չի ազդում։ Դա է պատճառը, որ ընդդիմությունը հաճախ իր սխալներով արջի ծառայություն է մատուցում իշխանությանը»,–նշեց հոգեբանը։
Ծատուրյանը վստահ է` անկախ երկրի առաջ ծառացած խնդիրներից՝ քաղաքական գործիչները պետք է ավելի շատ կարևորեն դահլիճային հանդիպումները, հարցուպատասխանի ձևաչափով մարդկանց հետ ավելի շատ խոսեն երկրի խնդիրների մասին, որպեսզի քաղաքացին ևս կիսի իրավիճակի պատասխանատվությունը։ Ցանկացած պարագայում մարդկանց ուղղակի հրահանգներ տալը՝ այսպես անել, այնպես չանել, ճիշտ չէ։
Ըստ հոգեբանի` ընտրությունների գնացող քաղաքական ուժերի մեծամասնությունը քարոզարշավում հաշվի չի առել ազգային հոգեբանության առանձնահատկությունները։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Լրահոս
0