00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԿԸՀ–ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցը. ինչ կարող է լինել

© SputnikՈւժեղ Հայաստան
Ուժեղ Հայաստան - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ժամը 22.00–ից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է քննել «Ուժեղ Հայաստանի» գրանցումը ուժը կորցրած ճանաչելու դիմումը։
«Հանրապետություն» կուսակցության դիմումի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դիմել Վարչական դատարան` «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար, եթե «Հանրապետություն» կուսակցությունը համապատասխան փաստարկներ ներկայացնի։
Հունիսի 4–ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված առաջին դեմքերի բանավեճի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը արևմտամետ ուժերին հորդորեց դիմել ԿԸՀ։
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատասխանեց, որ ԿԸՀ կդիմի «Ուժեղ Հայաստան» և « Հայաստան» դաշինքների գրանցումը չեղարկելու համար։ Փաշինյանը հայտարարեց, որ դա չի արել ընդդիմությանը ճնշելու մեղադրանքներից խուսափելու համար՝ միաժամանակ նրանց խորհուրդ տալով հրատապության կարգով դիմել ԿԸՀ՝ այդ քաղաքական ուժերի գրանցումը չեղարկելու պահանջով։ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ հրապարակային դիմել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին։ Սակայն պարզվել է, որ ՀՀ ԿԸՀ-ն նման լիազորություններ չունի, ինչպիսին ուներ Մոլդովայի ԿԸՀ-ն։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք գրավո՞ր է նա դիմել, Սարգսյանն ասաց, որ հունիսի 5–ին անպայման կդիմի, և նա այդպես էլ արեց։
Միայն թե հարց է առաջանում` ո՞ր դեպքում կարելի է կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչել և ինչ ընթացակարգով։ Կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու գործընթացը կարգավորվում է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի համաձայն։ Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե ներկայացվել է դիմում ինքնաբացարկի մասին, կուսակցությունը լուծարվել է, կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից։
Ըստ Հայաստանի Ընտրական օրենսգրքի՝ միայն ընտրություններին մասնակցող կուսակցությունները կարող են դիմել իրենց մրցակիցներին գրանցումից հանելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) պարտավոր է բողոքը քննարկել մինչև լռության օրը` հունիսի 6–ի կեսօր:
Եթե ԿԸՀ-ն համոզիչ համարի «Հանրապետություն» կուսակցության փաստարկները, պարտավոր է դիմել վարչական դատարան։ Այնուհետև վարչական դատարանը կորոշի, թե արդյոք ֆինանսական կամ քարոզարշավի ընթացքում թույլ տրված խախտումները լուրջ են և կարող են էականորեն ազդել քվեարկության արդյունքների վրա։
Այն դեպքում, երբ ԿԸՀ-ն դիմի դատարան, գործը կքննի վարչական դատարանի կոլեգիալ` 5 դատավորից բաղկացած կազմը։ Դատարանը պարտավոր է հարցը քննարկել արագացված կարգով, քանի որ քվեարկությունը նախատեսված է հունիսի 7-ին, վերջնական որոշումը պետք է կայացվի հունիսի 6-ից ոչ ուշ։
Դատարանը կարող է հաստատել քաղաքական ուժի գրանցումը կամ ուժը կորցրած համարել։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Լրահոս
0