https://arm.sputniknews.ru/20260605/karapi-ltshi-mvot-hamberutjan-bazhaky-dujl-ar-dujl-lcvec-bvolvorin-dem-emi-akcian-103072170.html
Կարապի լճի մոտ «համբերության բաժակը» դույլ առ դույլ լցվեց. «Բոլորին դեմ եմ»–ի ակցիան
Կարապի լճի մոտ «համբերության բաժակը» դույլ առ դույլ լցվեց. «Բոլորին դեմ եմ»–ի ակցիան
Sputnik Արմենիա
«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները սկսեցին դույլ առ դույլ ջուր վերցնել լճից։ 05.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-05T15:49+0400
2026-06-05T15:49+0400
2026-06-05T15:49+0400
հայաստան
բոլորին դեմ եմ
երևան
կարապի լիճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/05/103073041_0:0:1920:1080_1920x0_80_0_0_55d944818213f9218ce12f51316c7bdf.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Երևանի Կարապի լճի մոտ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը համբերության բաժակը լցնելու վերջին ակցիան արեց նախընտրական քարոզարշավի շրջանակում։Քաղաքական ուժի ներկայացուցիչները լճի մոտ էին բերել մի հսկա բաժակ` այն անվանելով «համբերության բաժակ»։Կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ 1991 թվականից մինչ օրս տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք լցրել են ժողովրդի համբերության բաժակը։ Այնուհետև «Բոլորին դեմ եմ»–ի անդամները սկսեցին լճից դույլ առ դույլ ջուր վերցնել և լցնել հայ ժողովրդի «համբերության բաժակի» մեջ։Երբ «համբերության բաժակը» ամբողջովին լցվեց, ու ջուրը սկսեց կողքերից թափվել, «Բոլորին դեմ եմ»–ի անդամները պատմեցին, թե ինչ է լինելու բաժակի ճակատագիրը։«100–ից ավել անգամ այս բաժակը լցվել է։ Հիմա ես պետք է պատասխանեմ Նիկոլ Փաշինյանին` ինչո՞ւ չենք զոհվել։ Մենք չենք զոհվել, որ երբ հերթական անգամ ձեր կերտած գրպանային ընդդիմությունը կամ ձեզ ծառայող եսիմ ովքեր որոշեն ֆռթցնել այս բաժակից, թույլ չտանք, ու այն շուռ տանք ձեզ վրա, որ ձեզ ու ձեր ֆռթցնողների հետ միասին լվա ու տանի»,– հայտարարեցին նրանք։Այս խոսքերից հետո «համբերության բաժակը» նրանք շուռ տվեցին` հայտարարելով, որ նույն կերպ պետք է հունիսի 7–ին վարվել` համբերությունը լցված քվեարկել։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/05/103073041_201:0:1641:1080_1920x0_80_0_0_bba05f7f76e128ff327824c55f253c9d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բոլորին դեմ եմ, երևան, կարապի լիճ, видео
հայաստան, բոլորին դեմ եմ, երևան, կարապի լիճ, видео
Կարապի լճի մոտ «համբերության բաժակը» դույլ առ դույլ լցվեց. «Բոլորին դեմ եմ»–ի ակցիան
«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները սկսեցին դույլ առ դույլ ջուր վերցնել լճից։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Երևանի Կարապի լճի մոտ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը համբերության բաժակը լցնելու վերջին ակցիան արեց նախընտրական քարոզարշավի շրջանակում։
Քաղաքական ուժի ներկայացուցիչները լճի մոտ էին բերել մի հսկա բաժակ` այն անվանելով «համբերության բաժակ»։
Կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ 1991 թվականից մինչ օրս տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք լցրել են ժողովրդի համբերության բաժակը։ Այնուհետև «Բոլորին դեմ եմ»–ի անդամները սկսեցին լճից դույլ առ դույլ ջուր վերցնել և լցնել հայ ժողովրդի «համբերության բաժակի» մեջ։
Երբ «համբերության բաժակը» ամբողջովին լցվեց, ու ջուրը սկսեց կողքերից թափվել, «Բոլորին դեմ եմ»–ի անդամները պատմեցին, թե ինչ է լինելու բաժակի ճակատագիրը։
«100–ից ավել անգամ այս բաժակը լցվել է։ Հիմա ես պետք է պատասխանեմ Նիկոլ Փաշինյանին` ինչո՞ւ չենք զոհվել։ Մենք չենք զոհվել, որ երբ հերթական անգամ ձեր կերտած գրպանային ընդդիմությունը կամ ձեզ ծառայող եսիմ ովքեր որոշեն ֆռթցնել այս բաժակից, թույլ չտանք, ու այն շուռ տանք ձեզ վրա, որ ձեզ ու ձեր ֆռթցնողների հետ միասին լվա ու տանի»,– հայտարարեցին նրանք։
Այս խոսքերից հետո «համբերության բաժակը» նրանք շուռ տվեցին` հայտարարելով, որ նույն կերպ պետք է հունիսի 7–ին վարվել` համբերությունը լցված քվեարկել։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։