00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:11
49 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ում ոչ մի աղքատ ընտանիք էլեկտրականության և ջրի գումար չի վճարելու. Կարապետյան

Բաժանորդագրվել
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է աղքատության հաղթահարման համար իր ամենակարևոր նախընտրական խոստումը։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանում ոչ մի աղքատ ընտանիք չի վճարելու էլեկտրականության և ջրի գումարը։ Այս մասին տեսաուղերձում հայտարարել է կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը։
«Այդ վճարումն անելու է աղքատության հաղթահարման հիմնադրամը, որտեղ ներդրում են կատարելու մեր գործընկերները՝ սփյուռքահայությունը։ Այդ քայլով մենք վերջնականապես հաղթահարելու ենք ամենադժվարին խնդիրը` աղքատությունը, և մարդիկ ստիպված չեն լինելու իրենց վերջին գումարը տալ էլեկտրականության և ջրի համար»,– նշել է Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն էլ նույն տեսաուղերձում հայտարարել է, որ ինքը երաշխավորում է այդ ծրագիրը և բոլոր այն տնտեսական ծրագրերը, որոնք ներկայացրել են այս ամիսների ընթացքում։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Լրահոս
0