00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հարավային Կովկասով անցնող երթուղիները չպետք է ընկալել որպես փոխբացառող. Սերգեյ Մելքոնյան

Բաժանորդագրվել
Հայաստանի համար տրանսպորտային նախագծերում տարածաշրջանային գործընկերների մասնակցությունը կարևոր նշանակություն ունի տնտեսության և կայունության առումով:
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. «Հյուսիս-հարավ» և «Արևելք-արևմուտք» տրանսպորտային միջանցքները չպետք է ընկալել որպես փոխբացառող։ Այս հայտարարությունն արել է Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (APRI Armenia) գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՍՊՄՏՀ) շրջանակում ընթացող ««3+3» հարթակ. ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական գործընկերություն» թեմայով քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրները շահագրգռված չեն տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանների բացման գործընթացների աշխարհաքաղաքականացման հարցում։
«Շատ տրանսպորտային միջանցքներ ընկալվում են որպես զրոյական գումարով խաղ։ Կարծում եմ՝ մենք պետք է հեռանանք այն տրամաբանությունից, երբ Արևելք-արևմուտք, Հյուսիս-հարավ երթուղիները ընկալվում են ոչ թե որպես միմյանց լրացնող, այլ միմյանց բացառող։ Դրա շրջանակում Հայաստանը ներկայացրել է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ձևաչափով»,- ասել է Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ որոշ ուղղություններով ակտիվ աշխատանք է ընթանում, իսկ այլ ուղղություններով առաջընթաց կարելի է ակնկալել միջնաժամկետ հեռանկարում, քանի որ բավականին շատ տեխնիկական խնդիրներ են կուտակվել, և չափից ավելի քաղաքականացվածություն կա։
«Հայաստանի համար տարածաշրջանայնացման գործընթացը նշանակություն ունի ոչ միայն հաղորդակցությունների ապաշրջափակման, այլև խաղաղության գործընթացի համատեքստում»,- ասել է Մելքոնյանը։
Այս համատեքստում, նրա խոսքով, շատ կարևոր է արդեն իսկ նախաստորագրված խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Սակայն գործընթացը դանդաղել է Հայաստանի առջև դրված նախապայմանների պատճառով։
Նույնպիսի իրավիճակ է նաև սահմանների բացման մասով։ Ու թեև, ինչպես նշել է Մելքոնյանը, բաց է երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև՝ Վրաստանի տարածքով, այդուհանդերձ հայ-թուրքական սահմանը փակ է։ Եվ սա այն դեպքում, երբ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը բացելու մասին պայմանավորվածությունները ձեռք էին բերվել դեռևս 2022 թվականին։
Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանի հետ հարաբերություններին։ Հարցերի թվում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, սահմանազատումն ու սահմանագծումը, հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Ընդ որում` որոշ հարցեր փոխկապակցված են, ինչն արգելակում է դրանց լուծման առաջընթացը։
Ինչ վերաբերում է տրանսպորտային նախագծերում հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներգրավմանը, ապա Հայաստանի համար, Մելքոնյանի կարծիքով, տարածաշրջանային գործընկերների մասնակցությունը կարևոր նշանակություն ունի տնտեսության և տարածաշրջանի կայունության տեսանկյունից։
«Մենք տեսնում ենք, թե ինչպիսի դեր է սկսում խաղալ Իրանը թե՛ տրանսպորտային կապվածության, թե՛ անվտանգության ապահովման հարցերում, և թե ինչպիսի դեր է խաղացել Ռուսաստանը ամբողջ ընթացքում։ Հայաստանը շահագրգռված չէ որևէ մեկին տարածաշրջանային գործընթացներից բացառելու հարցում, այլ ընդհակառակը՝ հնարավորության դեպքում ցանկանում է նրանց աստիճանաբար ներգրավել»,- նշել է Մելքոնյանը։
Սրան, նրա կարծիքով, խանգարում են ապակառուցողական օրակարգերը, երբ տրանսպորտային հաղորդակցությունները քաղաքականացվում են և ստանում ապակառուցողական անվանումներ։ Նա կոչ է արել զերծ մնալ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումից, որն անընդունելի է Հայաստանի համար։
«Թրամփի ուղին» ԱՄՆ-ին պետք է Իրանի դեմ հետախուզություն վարելու համար. ՌԴ ԱԽ
«Մենք իրականացնում ենք TRIPP նախագիծը, և այն ոչ մի «Զանգեզուրի միջանցք» կամ որևէ անխոչընդոտ անցում չէ։ Նման խոսույթը չի նպաստում փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծմանը։ Իսկ առանց վստահության դժվար է տարածաշրջանում համատեղ ապագա կառուցել։ Հենց մենք հրաժարվենք նման պատրանքներից, հավանաբար վստահությունն էլ կբարձրանա, և մենք կզարգանանք ճիշտ ուղղությամբ»,- ընդգծել է Մելքոնյանը։
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն էլ իր հերթին հայտարարել է, որ Հարավային Կովկասը կապող օղակ է դառնում Ռուսաստանի և Հարավային Ասիայի ու Եվրոպայի երկրների միջև։
Նա նշել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի, ինչպես նաև Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի միջև սահմանների շուտափույթ բացման կարևորությունը։ Նրա խոսքով՝ դա տարածաշրջանային խաղացողներին ավելի մեծ հնարավորություններ կտա լոգիստիկայի ոլորտում։
Իսկ Ռուսաստանը, նրա խոսքով, իր կողմից աջակցում է ամբողջ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական լիարժեք ապաշրջափակմանը։
Ի՞նչ է խոստացել Բրյուսելը Հայաստանին․ Փաշինյանի և ֆոն դեր Լյայենի զրույցի մանրամասները
Լրահոս
0