00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գլխավոր խնդիրը ոչ թե այն է, որ խնդիր ունենք, այլ որ խնդիր լուծող չունենք․ Արման Թաթոյան

© Sputnik / Aram NersesyanԱրման Թաթոյան
Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Բաժանորդագրվել
Թաթոյանը հայտնեց, որ վերջերս էլ միջազգային ատյաններում Վարդենիսին վերաբերող գանգատներ է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Հայաստանում գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ այդ խնդիրները լուծող չկա։ Այսօր Վարդենիսում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս հայտարարությունն արեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ պետք է ունենալ այնպիսի իշխանություն, որը կկարողանա լուծել խնդիրները։
«Ժամանակին Վարդենիսը խաչմերուկ էր, երբ մարդիկ Արցախ էին գնում, այստեղ կանգ էին առնում։ Խորհրդային տարիներին էլ եղել է զարգացած, ինչպես մեր վարդենիսցիներից մեկն ասաց, պահել է ամբողջ հանրապետությունը»,- ասաց Թաթոյանը։
Նա շեշտեց, որ Վարդենիսը ռազմավարական կարևորագույն նշանակություն ունի, և հիշեցրեց, որ այստեղ բազմիցս եղել է փաստահավաք առաքելություն իրականացնելիս, երբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն էր ու խնդիրների մասին լավ գիտի։
«Ես միջազգային բոլոր ատյաններում միշտ ներկայացրել եմ Վարդենիսի հարցերը, վերջերս էլ և՛ միջնորդություններ, և՛ Մարդու իրավունքների կոմիտե հատուկ գանգատներ ենք ներկայացրել Վարդենիսին վերաբերող»,- ասաց Թաթոյանը։
Նա խոստացավ, որ ամեն ինչ արվելու է միջազգային օրակարգում մեզ հուզող հարցերը ներառելու համար։
Թաթոյանը բացատրեց, թե ինչն է իրեն ստիպել քաղաքականություն մտնել` որպես մարդու իրավունքների պաշտպան արձանագրում էր առկա խնդիրները, միջազգային հայցեր ներկայացնում, իսկ գործող կառավարությունն էլ հայտարարում է, թե դրանք հետ է վերցնում` ձախողելով ամբողջ գործընթացը։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Լրահոս
0