00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵԱՏՄ-ում պարենային ինքնաբավության մակարդակը հասել է 93,5%-ի

© SputnikԳոհար Բարսեղյան
Գոհար Բարսեղյան - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Բաժանորդագրվել
Այժմ գործարկման է պատրաստվում ԵԱՏՄ երկրների արտադրական շղթաների և նոր արտադրությունների աջակցության ծրագիրը։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում պարենային ինքնաբավության մակարդակը հասել է 93,5%-ի, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը։
«Մեկ տասնամյակի ընթացքում ԵԱՏՄ-ում գյուղմթերքի արտադրությունն աճել է 1,3 անգամ, իսկ երկրների միջև փոխադարձ առևտուրը (գյուղմթերքի) աճել է գրեթե 3 անգամ։ Ընդհանուր տնտեսական ներուժը գնահատվում է 3 տրիլիոն դոլար և Եվրասիական տնտեսական միության երկրներին թույլ է տալիս մեծացնել արտահանման ներուժը»,-Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ասել է Բարսեղյանը, նրա խոսքերը մեջբերում է «Беларусь сегодня» պարբերականը։
ԵՏՀ նախարարը հավելել է, որ երկրների արտադրական ավանդույթների և իրավասությունների համադրումը թույլ է տալիս ապահովել արդյունավետ փոխլրացում և ամբողջությամբ բացահայտել «հնգյակի» երկրների կոոպերացիոն ներուժը։
«Արտադրական խորը շղթաների և նոր արտադրությունների ստեղծման խթանմանը կօգնի աջակցության իրական միջոցը, որն այժմ պատրաստվում է գործարկման։ Ընդամենը մի քանի օր առաջ Աստանայում մեր պետությունների ղեկավարները ստորագրեցին հիմնային փաստաթղթերը՝ փոփոխություններ մտցնելով պայմանագրում (ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական համալիրի նախագծերին աջակցության ֆինանսավորման վերազգային մեխանիզմի մասին)», -ընդգծել է նա։
Օրեր առաջ Աստանայում ԵԱՏՄ պետությունների ղեկավարները ստորագրեցին հիմնարար փաստաթղթեր՝ փոփոխություններ կատարելով պայմանագրում (ԵԱՏՄ-ում ԱԱՀ նախագծերի աջակցության ֆինանսավորման վերազգային մեխանիզմի մասին)։
Լրահոս
0