https://arm.sputniknews.ru/20260605/bhk-patgamavvori-3-teknatsui-nkatmamb-qrgvorts-harucelu-vorvoshumner-kan-kyhn-hamadzajnel-e-103055089.html
ԲՀԿ պատգամավորի 3 թեկնածուի նկատմամբ քրգործ հարուցելու որոշումներ կան․ ԿԸՀ–ն համաձայնել է
ԲՀԿ պատգամավորի 3 թեկնածուի նկատմամբ քրգործ հարուցելու որոշումներ կան․ ԿԸՀ–ն համաձայնել է
Sputnik Արմենիա
ԲՀԿ ներկայացուցիչները ԿԸՀ նիստում պնդել են, որ քրեական հետապնդումները քաղաքական դրդապատճառներ ունեն, սակայն հանձնաժողովը դրանց առկայությունը չի տեսել։ 05.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-05T11:47+0400
2026-06-05T11:47+0400
2026-06-05T11:48+0400
հայաստան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
պատգամավոր
թեկնածու
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102128277_0:168:1600:1068_1920x0_80_0_0_fbd975d45a807819cfd0ab8eed045bf8.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի 3 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշումներ են կայացվել։Գլխավոր դատախազությունը ԿԸՀ-ից պահանջել է համաձայնություն տալ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Գարուշ Մարզեցյանի, Լոռու մարզի ԲՀԿ բոլոր գրասենյակների համակարգող Էդգար Բոջուկյանի ու Նաիրա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ու նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ։ԿԸՀ-ն, ուսումնասիրելով գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունն ու լսելով վարույթի մասնակիցներին, որոշել է, որ Սահմանադրության 48-րդ հոդվածով երաշխավորված՝ պասիվ ընտրական իրավունքի իրացման խոչընդոտելու նպատակ առկա չէ։ Միաժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գնահատմամբ՝ չկա հանգամանք, որը կփաստի քաղաքական դրդապատճառների առկայությունը։ Ուստի ԿԸՀ-ն հունիսի 2 և 3-ի որոշումներով բավարարել է միջնորդությունները։Համապատասխան որոշումները հրապարակված են ԿԸՀ պաշտոնական կայքում։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102128277_176:0:1600:1068_1920x0_80_0_0_000c05c8d6947b26146d0a45bbba9dc7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), պատգամավոր, թեկնածու, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հհ դատախազություն
հայաստան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), պատգամավոր, թեկնածու, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հհ դատախազություն
ԲՀԿ պատգամավորի 3 թեկնածուի նկատմամբ քրգործ հարուցելու որոշումներ կան․ ԿԸՀ–ն համաձայնել է
11:47 05.06.2026 (Թարմացված է: 11:48 05.06.2026) ԲՀԿ ներկայացուցիչները ԿԸՀ նիստում պնդել են, որ քրեական հետապնդումները քաղաքական դրդապատճառներ ունեն, սակայն հանձնաժողովը դրանց առկայությունը չի տեսել։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի 3 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշումներ են կայացվել։
Գլխավոր դատախազությունը ԿԸՀ-ից պահանջել է համաձայնություն տալ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ
Գարուշ Մարզեցյանի, Լոռու մարզի ԲՀԿ բոլոր գրասենյակների համակարգող
Էդգար Բոջուկյանի ու
Նաիրա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ու նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ։
ԿԸՀ-ն, ուսումնասիրելով գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունն ու լսելով վարույթի մասնակիցներին, որոշել է, որ Սահմանադրության 48-րդ հոդվածով երաշխավորված՝ պասիվ ընտրական իրավունքի իրացման խոչընդոտելու նպատակ առկա չէ։ Միաժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գնահատմամբ՝ չկա հանգամանք, որը կփաստի քաղաքական դրդապատճառների առկայությունը։ Ուստի ԿԸՀ-ն հունիսի 2 և 3-ի որոշումներով բավարարել է միջնորդությունները։
Համապատասխան որոշումները հրապարակված են ԿԸՀ պաշտոնական կայքում։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։