00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱԺ ընտրությունները ՀՀ–ում վերածվել են արտահայաստանյան գործընթացի. Բադալյան

© SputnikԱրմեն Բադալյան
Արմեն Բադալյան - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգը կանխատեսել է խորհրդարան անցնող ուժերին. որևէ մեկը միայնակ 50%-ից շատ ձայն չի հավաքի։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները վերածվել են արտահայաստանյան գործընթացի։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ արտաքին աշխարհաքաղաքական կենտրոնները փորձում են ՀՀ–ում պահել կամ փոխել իշխանությունը։
«Սա միայն ՀՀ ԱԺ ընտրություն չէ, սա Սև ծովից մինչև Չինաստան ձգվող մի տարածաշրջանի վերջին կտորն է։ Եթե Արևմուտքը վերցնում է այս վերջին կտորը՝ փոքրիկ Հայաստանը, ապա այս ամբողջ տարածքն է անցնում իր հսկողության տակ։ Եթե չհաջողվի, ապա հնարավոր կլինի թույլ չտալ, որ այս տարածքն օգտագործվի Ռուսաստանի և Իրանի դեմ»,– ասաց Բադալյանը։
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Հայաստանում փորձ է արվում կիրառել եթե ոչ մոլդովական սցենարը, այլ մոտ տարբերակը. Մոսկվան ցանկանում էր նեյտրալ իշխանություն պահել Մոլդովայում, սակայն Արևմուտքը ամեն ինչ արեց, որ պահի արևմտամետ ուժի իշխանությունը։
«Սակայն, ի տարբերություն Մոլդովայի, Հայաստանը ԵՄ–ի կողքին գտնվող տարածք չէ։ Այդ պատճառով էլ այսօր ԵՄ–ն ՀՀ–ում իշխող քաղաքական ուժին աջակցում է ամեն ինչով՝ դիվանագիտական, քաղաքական, լրատվական, ֆինանսական, տեղեկատվական ուղղություններով, միայն չի աջակցում ռազմականով»,– ընդգծեց Բադալյանը։
Նա նաև կանխատեսեց, թե որ ուժերը կանցնեն խորհրդարան` «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք և «Բարգավաճ Հայաստան»։
«Այս ուժերից որևէ մեկը միայնակ 50 տոկոսից շատ ձայն չի հավաքի, իսկ եթե հավաքի, ուրեմն կեղծիք է եղել։ Կան նաև 2-3 ուժեր, որոնք կանգնած են անցողիկ շեմին, և հնարավոր է՝ նրանք անցնեն 4 տոկոսով։ Մնացած ուժերը զուտ ձայներ փոշիացնող են։ Եթե իշխանափոխություն անելու ցանկություն կա, ապա պետք է քվեարկել ընդդիմադիր ուժերից մեկի օգտին» ,– ասաց քաղտեխնոլոգը։
Բադալյանը կարևորեց նաև քաղաքացիների ակտիվ մասնակցությունը։ Ըստ նրա՝ մեծ մասնակցության դեպքում քվեարկության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը շատ ավելի արդյունավետ կլինի։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Լրահոս
0