00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:11
49 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«ArmatMedia»–ի գրասենյակից 11 հեռախոս և համակարգիչներ են առգրավել. ինչ են փնտրել քննիչները

Բաժանորդագրվել
Քննիչները դատարանի որոշում են ցույց տվել, որ իրավունք ունեն խուզարկություն իրականացնելու գրասենյակում։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Առգրավվել են «ArmatMedia» լրատվական գործակալության գրասենյակի բոլոր աշխատակիցների հեռախոսները և 2 համակարգիչ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «ArmatMedia»–ի խմբագիր Աղավնի Սուքիասյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն գործողություններ է իրականացնում «ArmatMedia» լրատվական գործակալության գրասենյակում։ Այդ ընթացքում քննիչներից մեկը նաև հրեց գործակալության լրագրող Ամալյա Առաքելյանին։
«Մեր գրասենյակ մուտք գործեցին ԱԱԾ ծառայողներ ներկայացած անձինք։ Նույն պահին ՔԿ–ի քննիչները վերցրել և առգրավել են իմ հեռախոսը, առհասարակ բոլորինն էլ առգրավել են` 11 հատ։ Քննիչները նաև դատարանի որոշում ցույց տվեցին, որ մեր գրասենյակում խուզարկություն իրականացնելու ու համակարգիչներ, կրիչներ և հեռախոսներ առգրավելու իրավունք ունեն։ Վերցրել են իմ և Նելլիի (խմբագիր Նելլի Ավետիսյան) համակարգիչները։ Մի սենյակում արել են խուզարկություն, այժմ մյուսում են անում»,– նշեց Սուքիասյանը։
Նրա խոսքով` քննիչների ներկայացրած որոշման մեջ նշված է եղել, որ իրենք փնտրում են հավաքներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կոչին, աշխատակիցների աշխատավարձերին, ինչպես նաև հավաքներին մասնակցելու երթուղիներին վերաբերող նյութեր, տվյալներ։
Սուքիասյանը շեշտեց, որ այս պահին իրենց գործակալության աշխատանքը կաթվածահար է եղել, չեն կարող աշխատել, եթերներ ունենալ, իրենց ազատությունը սահմանափակվել է, քանի որ քննիչների` ներսում գտնվելու պահից թույլ չեն տվել, որ իրենք դուրս գան գրասենյակից։
Սուքիասյանը նաև հայտնեց, որ իրենց աշխատակիցներից մեկիինքնազգացողությունն է փոքր–ինչ վատացել, քանի որ նա առողջության որոշակի խնդիրների պատճառով դեղեր է խմում, իսկ դեղատոմսը, թե որ ժամին ինչ դեղ պետք է խմի, հենց հեռախոսում է գրված, բայց դա նույնպես առգրավել են։
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ փաստաբան, «Ուժեղ Հայաստանի» անդամ Լիանա Գասպարյանը և խուզարկություն կատարողը վիճեցին։ Խուզարկությունների ընթացքում ԶԼՄ–ների ներկայացուցիչներին և փաստաբաններին դուրս հրավիրեցին։
Ավելի ուշ խմբագրություն ժամանեցին նաև ոստիկանության ծառայողներ, որոնք ըստ երևույթին եկել էին հասարակական կարգը պահպանելու համար, բայց գրասենյակից դուրս եկած խմբագիր Նելլի Ավետիսյանին թույլ չէին տալիս ներս մտնել։ Նա ոստիկաններից մեկին խնդրում էր թույլ տալ, որպեսզի մտնի ու տեսնի թե իրենց աշխատակից Անժելան ինչպես է, բայց մեկ այլ ոստիկան նշեց, թե ինքը կճշտի և կասի։
Խմբագիր Աղավնի Սուքիասյանն ասաց, որ ոստիկաններն էլ սպասում են քննչական գործողությունների ավարտին։ Միևնույն ժամանակ շեշտեց, որ մի փոքր կարգավորվել է իրենց աշխատակցի վիճակը, բայց թույլ չեն տալիս դուրս գալ սենյակից։
Խմբագիր Նելլի Ավետիսյանը տեղեկացրեց, որ առգրավել են նաև իրենց մոնտաժողների համակարգիչները, խմբագրակազմի արխիվը։
«Քանդել են համակարգիչները և հիշողության քարտերը տանում են։ Մոնտաժողների համակարգիչներում էլ բավականին շատ նյութեր կային ՀՀ–ում 300 000 ադրբեջանցու բնակեցնելու վերաբերյալ, հետաքննություններ էին արված, պատրաստի ռեպորտաժներ էին, կարծում եմ` դա էր պատճառը։ Ստացվում է, որ մենք չենք կարողանա հրապարակել այն նյութերը, որոնք կապված են մեր հայ ժողովրդի ապագայի հետ»,– նշեց Ավետիսյանը։
Հիշեցնենք` Sputnik Արմենիային ՔԿ–ից հայտնել էին, որ գործողություններ են կատարվում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու ու առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վարույթի շրջանակում։
Լրահոս
0