https://arm.sputniknews.ru/20260605/1020-tari-arajva-skhaly-tvogh-pattshar-chdarna-arcakhy-handznvoghin-yntrelu-hamar-levvon-qvocharjan-103070322.html
10–20 տարի առաջվա սխալը թող պատճառ չդառնա Արցախը հանձնողին ընտրելու համար․ Լևոն Քոչարյան
10–20 տարի առաջվա սխալը թող պատճառ չդառնա Արցախը հանձնողին ընտրելու համար․ Լևոն Քոչարյան
Sputnik Արմենիա
ՀՀ երկրորդ նախագահի որդին խոստացավ` ամեն բան անելու են, որ ՀՀ քաղաքացիներն այլևս զայրույթի պատճառ և առիթ չունենան։ 05.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-05T15:14+0400
2026-06-05T15:14+0400
2026-06-05T15:14+0400
հայաստան
ռոբերտ քոչարյան
լևոն քոչարյան
նիկոլ փաշինյան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/05/103069608_0:0:1600:900_1920x0_80_0_0_9efe3e56893614e7d97e593220e589eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Գործող իշխանությունների լինելը նաև նախկին իշխանությունների օրոք թույլ տրված սխալների հետևանքն են։ Այսօր «Դինամո» մարզադաշտում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ պատգամավոր, դաշինքի պատգամավորի թեկնածու Լևոն Քոչարյանը։Նրա կարծիքով՝ իրենք նաև բավարար չափով չեն պայքարել ստի ու կեղծիքի դեմ՝ թողնելով, որ մարդկանց գիտակցության մեջ արմատանա սուտն ու դառնա ճշմարտություն։Նա դիմեց ՀՀ քաղաքացիներին՝ խնդրելով թույլ չտալ, որ 10 կամ 20 տարի առաջ թույլ տրված սխալը պատճառ դառնա, որ այսօր ընտրեն Արցախը հանձնողին, եկեղեցու դեմ հարձակվողին, հազարավոր զոհերի մեղավորին։«Մի՛ թող, որ քո զայրույթն օգտագործեն երկիրը կործանելու համար»,- ասաց Լևոն Քոչարյանը՝ խոստանալով անել ամեն բան, որ ժողովուրդն այլևս զայրույթի առիթ չունենա։Քոչարյանը վստահ է` նրանք, ովքեր դեռ հավատում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, վաղ թե ուշ բացահայտելու են նրան, և ստերի վերջը գալու է, Փաշինյանն էլ պատասխանատվության է ենթարկվելու։Ավարտելով իր ելույթը՝ Լևոն Քոչարյանը խոսքն ուղղեց հորը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նշելով, որ նրա մասին երկար տարիներ բազմաթիվ ստեր են տարածվում, բայց ինքը գիտի ճշմարտությունը։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/05/103069608_203:0:1403:900_1920x0_80_0_0_01dfbbaace0ccd63416ab01adbcddff9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռոբերտ քոչարյան, լևոն քոչարյան, նիկոլ փաշինյան, արցախ
հայաստան, ռոբերտ քոչարյան, լևոն քոչարյան, նիկոլ փաշինյան, արցախ
10–20 տարի առաջվա սխալը թող պատճառ չդառնա Արցախը հանձնողին ընտրելու համար․ Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահի որդին խոստացավ` ամեն բան անելու են, որ ՀՀ քաղաքացիներն այլևս զայրույթի պատճառ և առիթ չունենան։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Գործող իշխանությունների լինելը նաև նախկին իշխանությունների օրոք թույլ տրված սխալների հետևանքն են։ Այսօր «Դինամո» մարզադաշտում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ պատգամավոր, դաշինքի պատգամավորի թեկնածու Լևոն Քոչարյանը։
«Այսօր ես իմ խոսքն ուզում եմ ուղղել այն հայրենակիցներին, որոնք մեզ չեն սիրում, չեն ընդունում ու չեն պատրաստվում քվեարկել մեզ համար, ինչու չէ նաև նրանց, ովքեր ամեն ինչից ու բոլորից հիասթափված՝ չեն պատրաստվում մասնակցել ընտրությունների։ Սիրելի՛ հայրենակից, ես գիտեմ, որ ձեզնից յուրաքանչյուրն ունի իր պատճառը մեզ չընդունելու․ մի դեպքում դա կարող է լինել գաղափարական տարբերությունը, մյուս դեպքում՝ նախկինում գործած մեր սխալները, իսկ ավելի շատ դեպքերում՝ տարիներ շարունակ քո գիտակցության վրա գործած մանիպուլյացիաները։ Մենք կարող ենք տարբեր կերպ պատկերացնել մեր երկրի ապագան, ու սա նորմալ է։ Նախկինում մեր արդյունավետ աշխատանքին զուգահեռ նաև ունեցել ենք բացթողումներ, սխալներ, որոնց համար ես խորապես ցավում եմ, որովհետև կարծում եմ՝ նաև այդ սխալների ծնունդն է այսօրվա ապազգային իշխանությունը»,- հայտարարեց Քոչարյանը։
Նրա կարծիքով՝ իրենք նաև բավարար չափով չեն պայքարել ստի ու կեղծիքի դեմ՝ թողնելով, որ մարդկանց գիտակցության մեջ արմատանա սուտն ու դառնա ճշմարտություն։
Նա դիմեց ՀՀ քաղաքացիներին՝ խնդրելով թույլ չտալ, որ 10 կամ 20 տարի առաջ թույլ տրված սխալը պատճառ դառնա, որ այսօր ընտրեն Արցախը հանձնողին, եկեղեցու դեմ հարձակվողին, հազարավոր զոհերի մեղավորին։
«Մի՛ թող, որ քո զայրույթն օգտագործեն երկիրը կործանելու համար»,- ասաց Լևոն Քոչարյանը՝ խոստանալով անել ամեն բան, որ ժողովուրդն այլևս զայրույթի առիթ չունենա։
Քոչարյանը վստահ է` նրանք, ովքեր դեռ հավատում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, վաղ թե ուշ բացահայտելու են նրան, և ստերի վերջը գալու է, Փաշինյանն էլ պատասխանատվության է ենթարկվելու։
Ավարտելով իր ելույթը՝ Լևոն Քոչարյանը խոսքն ուղղեց հորը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նշելով, որ նրա մասին երկար տարիներ բազմաթիվ ստեր են տարածվում, բայց ինքը գիտի ճշմարտությունը։
«Ուզում եմ ասել՝ պա՛պ ջան, ես քեզնով հպարտ եմ»,- ասաց Լևոն Քոչարյանը։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։