https://arm.sputniknews.ru/20260604/vor-depqum-e-vtshar-gandzvelu-hvormuzum-irani-pvokhartgvortsnakharary-manramasner-e-hajtnel-103014900.html
Ո՞ր դեպքում է վճար գանձվելու Հորմուզում. Իրանի փոխարտգործնախարարը մանրամասներ է հայտնել
Ո՞ր դեպքում է վճար գանձվելու Հորմուզում. Իրանի փոխարտգործնախարարը մանրամասներ է հայտնել
Sputnik Արմենիա
Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ վճարը գանձվելու է Օմանի հետ համատեղ ծառայությունների դիմաց: 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T17:53+0400
2026-06-04T17:53+0400
2026-06-04T17:53+0400
իրանի իսլամական հանրապետություն
օման
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100471545_0:54:1201:729_1920x0_80_0_0_f57f5847cb0e5137f50f13e9229ffafa.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Թեհրանը նախատեսում է նավերից վճար գանձել Հորմուզի նեղուցով տարանցման ընթացքում մատուցված ծառայությունների, ոչ թե բուն տարանցման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում վճար գանձել անցման կամ տարանցման իրավունքի համար, խոսքը վերաբերում է Օմանի հետ համատեղ մատուցվող ծառայությունների դիմաց վճար գանձելուն։ Ծառայությունների ցանկում ներառված են նավիգացիոն և փրկարարական, անվտանգության ու պահպանության, ինչպես նաև շրջակա միջավայրի մաքրման (եթե այն փաստացի աղտոտվի) աշխատանքները»,- ասել է նա «Mehr» լրատվական գործակալությանը:Դիվանագետն ընդգծել է, որ դա չի հակասում միջազգային իրավունքին։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Սակայն լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո Թրամփը որոշում չի կայացրել։ Միաժամանակ Թեհրանից հայտարարեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձներ փոխանակել։Իրանն անհապաղ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ բանակցությունները և փակում է Հորմուզի նեղուցը
իրանի իսլամական հանրապետություն
օման
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100471545_0:0:1069:802_1920x0_80_0_0_ba135fab7133a7b20b6db7bcd16a61ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, օման, հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն, օման, հորմուզի նեղուց
Ո՞ր դեպքում է վճար գանձվելու Հորմուզում. Իրանի փոխարտգործնախարարը մանրամասներ է հայտնել
Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ վճարը գանձվելու է Օմանի հետ համատեղ ծառայությունների դիմաց:
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Թեհրանը նախատեսում է նավերից վճար գանձել Հորմուզի նեղուցով տարանցման ընթացքում մատուցված ծառայությունների, ոչ թե բուն տարանցման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում վճար գանձել անցման կամ տարանցման իրավունքի համար, խոսքը վերաբերում է Օմանի հետ համատեղ մատուցվող ծառայությունների դիմաց վճար գանձելուն։ Ծառայությունների ցանկում ներառված են նավիգացիոն և փրկարարական, անվտանգության ու պահպանության, ինչպես նաև շրջակա միջավայրի մաքրման (եթե այն փաստացի աղտոտվի) աշխատանքները»,- ասել է նա «Mehr» լրատվական գործակալությանը:
Դիվանագետն ընդգծել է, որ դա չի հակասում միջազգային իրավունքին։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Սակայն լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո Թրամփը որոշում չի կայացրել։ Միաժամանակ Թեհրանից հայտարարեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձներ փոխանակել։