00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սեպտեմբերից դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ

© Sputnik / Asatur YesayantsՀետիոտնային անցում
Հետիոտնային անցում - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Բաժանորդագրվել
Խմբակի մասնակցությունը 12-րդ դասարանում կարող է հանդիսանալ նաև վարորդական իրավունքի քննության համար նախապատրաստական դասընթաց։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Սեպտեմբերից հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար կամընտրական հիմունքով կգործեն ճանապարհային անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ ծրագրի նպատակն է բարձրացնել սովորողների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ։
Խմբակի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները կսովորեն․
ճանապարհային երթևեկության կանոնները,
ճանապարհային նշանները և գծանշումները,
լուսացույցի և կարգավորողի ազդանշանները,
հետիոտնի և ուղևորի վարքականոնները,
ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները,
վարորդական գործնական հմտություններ և այլն։
Խմբակի մասնակցությունը 12-րդ դասարանում կարող է հանդիսանալ նաև վարորդական իրավունքի քննության համար նախապատրաստական դասընթաց, որի շնորհիվ սովորողները կարող են քննություն հանձնել և վարորդական վկայական ստանալ:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։
Վարելու իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծը հավանության արժանացավ
Լրահոս
0