00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:11
49 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

RISE Expo-ում Փաշինյանը պարծեցել է, որ ՀՀ–ն 155 մմ–անոց արկերի սեփական արտադրություն ունի

Բաժանորդագրվել
Վարչապետը զարմացել է, որ Հայաստանում արդեն սերիական արտադրության են դրվել ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան հրետանային արկեր։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է RISE Expo Powered by Silicon Mountains 2026 պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդես և ուսումնասիրել ցուցադրված նմուշները։
Փաշինյանի խոսքով` որոշ նմուշներ, որոնք ցուցադրվել են մայիսի 28–ին կայացած ռազմական շքերթի ժամանակ, իրեն քաջ ծանոթ են։
Վարչապետը նստել է ցուցադրված ACE զրահապատ մեքենան, որը դեռևս պետական փորձարկում չի անցել։ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչով են դրանք տարբերվում ֆրանսիական Bastion-ից։
Ցուցահանդեսում Davaro ընկերությունը ներկայացրել է ևս մեկ զրահապատ մեքենա։ Նախագիծը մշակվում է հայ-ֆրանսիական համատեղ ուժերով և համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին։
«Այսինքն՝ արդեն մրցակցությո՞ւն էլ ենք ունենալու։ Լավ է», - ասել է Փաշինյանը։
Վարչապետը նաև ուսումնասիրել է ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համակարգեր, տարբեր անօդաչու թռչող սարքեր, արհեստական բանականությամբ հագեցած ռումբերի նմուշներ։ Ըստ արտադրողների` այս նախագծերով հետաքրքրված են Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը։
Փաշինյանը նաև ուսումնասիրել է «Արսենալ» ընկերության արտադրանքը, որոնց մեջ է նաև 122 մմ հրթիռները` նախատեսված բազմակի հրթիռային համակարգերի համար: Վարչապետը զարմացել է, որ Հայաստանում արդեն սերիական արտադրվում են ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան հրետանային արկեր։
«Ես բաց էի թողել այդ պահը, որ անցել է փորձարկումը։ Քանի որ հիմա մեր հրետանու հիմնական հարվածային ուժը 155 մմ է, և շատերն էին ասում` որտեղի՞ց եք գտնելու 155 մմ արկեր, ո՞վ է ձեզ վաճառելու: Նախ` ով չի մեզ վաճառելու, մե՛նք ենք վաճառելու», - ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով` խոշոր մատակարարման պայմանագիր է կնքվել մի ընկերության հետ, որը նաև արտադրում է 122 մմ և 152 մմ արկեր (խորհրդային/ռուսական արտադրության զենքեր):
Փաշինյանը նաև ծանոթացել է գիշերային տեսողության սարքերի, սահմանային հսկողության տեսախցիկների, զրահաբաճկոնների և սաղավարտների արտադրությանը։
Ավելի վաղ Sputnik Արմենիան մանրամասն ներկայացրել էր ցուցադրված արտադրանքներից մի քանիսը:
Լրահոս
0