https://arm.sputniknews.ru/20260604/qani-tegh-ka-hajastani-banterum-102960450.html
Քանի՞ տեղ կա Հայաստանի բանտերում
Քանի՞ տեղ կա Հայաստանի բանտերում
Sputnik Արմենիա
ՀՀ–ում կա 9 քրեակատարողական հիմնարկ, որոնցից միայն «Սևան» ՔԿՀ–ում չկան կալանավորներ։ 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T08:56+0400
2026-06-04T08:56+0400
2026-06-04T11:38+0400
հայաստան
բանտ
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
կալանավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/1045/62/10456245_0:268:1600:1168_1920x0_80_0_0_0ed117e2157be76d7dac7e2ee44a5534.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ կա 4122 տեղ, բայց ազատ է դրանցից ընդամենը 1119-ը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։«ՀՀ բոլոր քրեակատարողական հիմնարկներում կալանավորների համար հատկացված է 1705 տեղ, իսկ դատապարտյալների համար` 2417։ Ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ բոլոր ՔԿՀ–ներում միասին պահվում է 3003 անձ, որոնցից 1445–ը կալանավորված են, իսկ 1558-ը` դատապարտված»,– հայտնել են ՔԿԾ–ից։Ընդհանուր առմամբ ՀՀ–ում կա 9 քրեակատարողական հիմնարկ, որոնցից միայն «Սևան» ՔԿՀ–ում չկան կալանավորներ, այնտեղ միայն դատապարտյալներ են։ Մենք հետաքրքրվել էինք նաև` արդյոք քրեակատարողական հիմնարկները կարող են համարվել գերբեռնված, ՔԿԾ–ն այս հարցին չի պատասխանել։Հարկ է նշել, որ ձերբակալվածների թվի մասին տվյալները ներկայացված են ապրիլի 30-ի դրությամբ, բայց այսօրվա իրավիճակի վերաբերյալ ամբողջական պատկերացում հնարավոր չէ կազմել: Պատճառն այն է, որ մայիսի 8-ից ի վեր սկսվել են խուզարկություններ, ձերբակալություններ և կալանավորումներ՝ կապված ԱԺ ընտրությունների նախընտրական գործընթացների հետ։ Դրանք առնչվում են «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներին ու համակիրներին։ Խոսքը հարյուրավոր դեպքերի մասին է:Մանրամասներին կարող եք ծանոթանալ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1045/62/10456245_0:0:1600:1200_1920x0_80_0_0_d3cc6d05f3a4665f40a920e4cd5d0c16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բանտ, քրեակատարողական հիմնարկ (քկհ), կալանավոր
հայաստան, բանտ, քրեակատարողական հիմնարկ (քկհ), կալանավոր
Քանի՞ տեղ կա Հայաստանի բանտերում
08:56 04.06.2026 (Թարմացված է: 11:38 04.06.2026) ՀՀ–ում կա 9 քրեակատարողական հիմնարկ, որոնցից միայն «Սևան» ՔԿՀ–ում չկան կալանավորներ։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ կա 4122 տեղ, բայց ազատ է դրանցից ընդամենը 1119-ը։
Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
«ՀՀ բոլոր քրեակատարողական հիմնարկներում կալանավորների համար հատկացված է 1705 տեղ, իսկ դատապարտյալների համար` 2417։ Ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ բոլոր ՔԿՀ–ներում միասին պահվում է 3003 անձ, որոնցից 1445–ը կալանավորված են, իսկ 1558-ը` դատապարտված»,– հայտնել են ՔԿԾ–ից։
Ընդհանուր առմամբ ՀՀ–ում կա 9 քրեակատարողական հիմնարկ, որոնցից միայն «Սևան» ՔԿՀ–ում չկան կալանավորներ, այնտեղ միայն դատապարտյալներ են։
Մենք հետաքրքրվել էինք նաև` արդյոք քրեակատարողական հիմնարկները կարող են համարվել գերբեռնված, ՔԿԾ–ն այս հարցին չի պատասխանել։
Հարկ է նշել, որ ձերբակալվածների թվի մասին տվյալները ներկայացված են ապրիլի 30-ի դրությամբ, բայց այսօրվա իրավիճակի վերաբերյալ ամբողջական պատկերացում հնարավոր չէ կազմել: Պատճառն այն է, որ մայիսի 8-ից ի վեր սկսվել են խուզարկություններ, ձերբակալություններ և կալանավորումներ՝ կապված ԱԺ ընտրությունների նախընտրական գործընթացների հետ։ Դրանք առնչվում են «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներին ու համակիրներին։ Խոսքը հարյուրավոր դեպքերի մասին է:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ
Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։